Ազգային ժողովում քննարկում են Փաշինյանի կառավարության ծրագիրը. ՈՒՂԻՂ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ քննարկելու «Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանական ամենաշատ մանդատներն ունեցող ՀՀԿ-ն հայտարարել է, որ չի խոչընդոտելու կառավարության ծրագրի ընդունմանը, սակայն խմբակցության քաղաքական թևը դեմ կքվեարկի ծրագրին: Մի խումբ գործարար պատգամավորներ լքել են ՀՀԿ խմբակցությունը: Խմբակցությունը լքելու դիմումներ են ներկայացրել Արթուր Գևորգյանը, Արման Սահակյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Շիրակ Թորոսյանը, Արտակ Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանը: Հունիսի 6-ին լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը հայտնեց, որ ինքը կողմ է քվեարկելու կառավարության ծրագրին:

Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետ է ընտրվել մայիսի 8-ին: Մայիսի 12-ին ամբողջովին ձևավորվել է նոր կառավարությունը, որը հունիսի 1-ին հաստատել է իր ծրագիրն ու ներկայացրել ԱԺ:

Այս ծրագիրը փորձագիտական շրջանակների կողմից անվանվում է անցումային և որպես առաջնահերթություն սահմանում է մեկ տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:

Հայերեն English Русский

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը