Տարածաշրջանային

Պաշտոնական Աթենքը զայրացել է Թուրքիայի փոխվարչապետի հայտարարությունից

2 րոպեի ընթերցում

Պաշտոնական Աթենքը զայրացել է Թուրքիայի փոխվարչապետի հայտարարությունից

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո Հունաստան փախած ութ թուրք զինվորների ազատ արձակումից հետո երկու երկրի միջև դիվանագիտական սկանդալ է հասունանում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Diken-ը, Թուրքիայի կառավարության խոսնակ ու փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը թուրք զինվորներին ազատ արձակելուց հետո հայտարարություն էր արել՝ ասելով. «Ինչ ուզում է, թող անեն: Հեղաշրջման փորձին մասնակցած այդ գյուլենական զինվորներին գտնելն ու նրանց Թուրքիա վերադարձնելը մեր պարտքն է: Ուր էլ որ գնան՝ հետապնդելու ենք նրանց ու ի վերջո բռնենք»:

Թուրքիայի կառավարության ներկայացուցչի այս խոսքերին պաշտոնական Աթենքը խիստ պատասխան է տվել: Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոձիասը հայտարարել է, որ իրենք չեն հանդուրժի թուրքական կողմի նման պահվածքը: «Թուրքիան շատ լավ գիտի, որ Հունաստանն այն երկիրը չէ, որի հետ նման խաղեր կարող է խաղալ: Թուրքիան չի կարող գալ Հունաստան որևէ մեկին այստեղից տանելու համար. ոչ երկիրն ունի նման իրավունք, ոչ էլ մենք նման բան թույլ կտանք»,- ասել է նա:

Իսկ Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը Բոզդաղի խոսքը որակել է որպես «ՆԱՏՕ-ի գործընկեր մի երկրի կողմից մյուս երկրում անօրինական ռազմական գործողություն սկսելու մասին հայտարարություն»: Նա տեղեկացրել է, որ թուրքական կողմի այդ հայտարարությունների առնչությամբ քայլեր կձեռնարկի Եվրամիությունում ու ՆԱՏՕ-ում:

Թուրք ութ զինծառայողներն ուղղաթիռով Հունաստան Էին փախել 2016 թվականի հուլիսի 16-ին Թուրքիայում պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո: Թեեւ դատարանը հրաժարվեց նրանց Անկարային հանձնել այն բանի պատճառով, որ Թուրքիան չԷր կարող ապահովել արդար դատաքննություն, զինծառայողները գտնվում Էին կալանքի տակ: Այս ամբողջ ընթացքում թուրքական կողմը ձգտում Էր հասնել նրանց արտահանձնման՝ Հունաստանին մեղադրելով խռովարարներին հովանավորելու մեջ:

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Քաղաքականություն

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Քաղաքականություն

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Էրդողանը և Շոլցը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և Գազայում

Քաղաքականություն

Էրդողանը և Շոլցը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և Գազայում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում