Բնության վրա հանքարդյունաբերության ազդեցության ուղղությամբ ստուգումներ են իրականացվելու. ՀՀ բնապահպանության նախարար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության ոլորտում առկա են մի շարք խնդիրներ՝ հատուկ պահպանվող տարածքների և անտառների իրավունքների խնդրի լուծում, հանքարդյունաբերություն և այլն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս խնդիրներին անդրադարձել է ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Ոլորտում առկա խնդիրներից մեկը պահպանվող տարածքների և անտառների իրավունքի խնդրի լուծումն է, ընդ որում՝ սա շատ այլ խնդիրների լուծման նախապայման կարող է լինել: Երկրորդ խնդիրը կապված է հանքարդյունաբերության հետ: Բնապահպանական ազդեցությունների մասով կան մտավախություններ, և այդ պատճառով նախատեսվել են ստուգումներ: Բացի ստուգումներից, կան նաև այլ զուգահեռ գործընթացներ: Այսինքն՝ ոչ միայն ֆիզիկական, այլև փաստաթղթային: Մենք խոսում ենք 28 մետաղական հանքերի մասին, սակայն դրանց մեծ մասը շահագործման փուլում չի գտնվում: Օրենքում նախատեսված է, որ եթե գործունեություն չի իրականացվում մեկ տարվա ընթացքում, ապա փորձաքննական եզրակացությունն ուժը կորցնում է: Զուգահեռ նաև այս գործընթացն ենք մեկնարկել, այսինքն՝ կտեսնենք, թե որ հանքարդյունաբերական շահագործման թույլտվություն ունեցող կազմակերպություններն են, որոնք են սկսել շահագործել, և կնախաձեռնենք փորձաքննական դրական եզրակացությունները կասեցնելու գործընթացը»,- նշեց Գրիգորյանը:

Անդրադառնալով հարցին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր, թե հանքարդյունաբերության ոլորտի ստուգումներին լրագրողներն էլ կարող են մասնակցել, նախարարն ընդգծեց, որ կան սահմանափակումներ ստուգումների վերաբերյալ տեղեկատվությունը երրորդ անձի ստանալու վերաբերյալ:

«Չնայած այդ ամենին, ես հույս ունեմ, որ հանքարդյունաբերողներն ընդառաջ կգնան և կհամաձայնեն, որպեսզի լրագրողները նույնպես մուտք գործեն հանքի տարածք և ներկա գտնվեն ստուգումներին: Այս հարցը շատ ավելի իրավական դաշտում է, սակայն մենք լիահույս ենք, որ մեդիան և քաղաքացիական հասարակությունը պետք է ներգրավված լինեն: Ընդ որում՝ կարծում եմ, որ շատ ավելի օգտակար կլինի, որպեսզի միջազգային փորձագետի մակարդակով մարդիկ ներգրավված լինեն: Այստեղ իրավական հարց կա, թե ինչպես պետք է այդ գործընթացն իրականացնել»,- շեշտեց Գրիգորյանը:

Առաջիկայում Բնապահպանության նախարարության և Ընդերքի տեսչական մարմնի համատեղ իրականացրած ստուգումներից հետո կմեկնարկեն ստուգումներ ամենառիսկային և ամենամեծ հնչեղություն ունեցող հանքարդյունաբերողների մոտ:

Հայերեն

Հոգեբուժարանում հաշվառված անձը կասկածվում է 29-ամյա երիտասարդին դանակահարելու և սպանելու մեջ․ Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին

Ընդդիմադիրները փողոցում ներկայացրել են իրենց համախմբման օրակարգը, Ռուբինյանը նրանց մեղադրել է ՀՀ անկախության դեմ պայքարելու մեջ

Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կոնկրետ արդյունքներ կտա

ՀՀ ԶՈՒ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների սպառազինությանը

Փաշինյանը ցավակցել է Կրակովում կրակոցների հետևանքով զոհերի ընտանիքներին

Հայաստանի լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումներ կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով

Փաշինյանը պատարագի է մասնակցել Նորավանքում

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել ավտոտնակում բռնկված հրդեհի տարածումը․ մեկ անձ հոսպիտալացվել է