Աշոտ Ղահրամանյանը հայտարարեց Արմավիրի մարզպետի լիազորությունների կատարումը դադարեցնելու մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշոտ Ղահրամանյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հունիսի 6-ից դադարեցնում է ՀՀ Արմավիրի մարզպետի լիազորությունների կատարումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Արմավիրի մարզպետարանի կայքը, Ղահրամանյանի՝ մարզի բնակչությանը և գործընկերներին ուղղված հրաժեշտի խոսքում նշվում է.

«Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ, հարգարժան գործընկերներ,

Երկրում քաղաքական իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված` այսօրվանից ես դադարեցնում եմ ՀՀ Արմավիրի մարզպետի լիազորությունների կատարումը:

Բազմաթիվ առիթներով ասել եմ, որ Արմավիրի մարզպետ նշանակվելն ընկալել եմ վերադարձ դեպի տուն, իմ ծննդավայր, որտեղ մարդիկ ինձ միշտ շատ հարազատ են եղել, խնդիրները` ծանոթ, անելիքները` հստակ, իսկ ապագան` լուսավոր ու տեսանելի:

Առաջնորդվելով այս հիմնարար մոտեցումներով` պաշտոնավարմանս տասնմեկ ու կես տարիների ընթացքում իմ գործընկերների հետ միասին աշխատել ենք հանուն, այլ ոչ թե ընդդեմ գաղափարախոսությամբ: Վստահեցնում եմ, որ արել ենք առավելագույնը` համակողմանի զարգացած և գործուն ենթակառուցվածքներով մարզային տնտեսություն ունենալու համար: Մարզի զարգացմանը, բնակչության կենսամակարդակի բարելավմանը միտված մեր ծրագրերը կյանքի են կոչվել ոչ միայն պետական բյուջեի միջոցների, այլև առանձին անհատների, բարերարների, հայաստանյան և միջազգային կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ:

Այսօր մեկ անգամ ևս իմ խորին շնորհակալությունն ու երախտագիտությունն եմ հայտնում բոլորին` մեր մոտեցումները կիսելու, մեզ վստահելու և գործուն աջակցության համար:

Ներողություն եմ խնդրում նաև չարվածի, այն գործերի համար, որոնց իրականացումն իմ ուժերից վեր է եղել...: Սակայն լիահույս եմ, որ դրանք էլ ժամանակի ընթացքում կյանքի կկոչվեն, և հավատացած եղեք` առաջին ուրախացողը հենց ես կլինեմ:

Եվս մեկ անգամ իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել իմ գործընկերներին և վստահեցնել, որ մեր երկարամյա գործունեության հաջողության գրավականը եղել է միասնական, թիմային աշխատանքը և համախմբվածությունն ընդհանուր գաղափարների շուրջ:

Ամենայն բարիք և արևշատություն եմ ցանկանում Արմավիրի մարզի յուրաքանչյուր բնակչին, բազում հաջողություններ ու ձեռքբերումներ` նոր մարզպետին:

Լավ եղեք»:

Հայերեն English Русский

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը