Քաղաքականություն

Գևորգ Կոստանյանը չի լքի ՀՀԿ խմբակցությունը

1 րոպեի ընթերցում

 Գևորգ Կոստանյանը չի լքի ՀՀԿ խմբակցությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր գևորգ Կոստանյանը վստահեցնում է, որ որևէ պարագայում չի լքելու խմբակցությունը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Գևորգ Կոստանյանը հավաստիացրեց, որ եթե նույնիսկ խմբակցությունում մեկ պատգամավոր մնա, ինքը կլինի երկրորդը:

Գևորգ Կոստանյանը նաև ընդգծեց, որ իրեն չի մտահոգում այն հանգամանքը, որ գործարար պատգամավորները լքում են խմբակցությունը: Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ եթե ինքը որոշում կայացներ լքել խմբակցությունը, այդ դեպքում վայր կդներ նաև մանդատը: «Ես, եթե խմբակցության կազմը լքեի, անկեղծորեն եմ ասում, ես մանդատս անմիջապես վայր կդնեի մի պատճառով, որ պառլամենտում դու հայտնվել ես այդ կուսակցության քվոտայով, այդ թվում՝ ռեյտինգային կարգով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա։:

Հարցին՝ ո՞ր դեպքում կլքի խմբակցությունը, Կոստանյանն ընդգծեց, որ ինքը կլքի խմբակցությունը, միայն այն պարագայում, երբ որոշում կկայացնի վայր դնել պատգամավորական մանդատը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում