Հասարակական

Արայիկ Հարությունյանի համար առաջնահերթ խնդիր է դպրոցների ապաքաղաքականացումը

2 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանի համար առաջնահերթ խնդիր է դպրոցների ապաքաղաքականացումը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն առաջնահերթ խնդիր է համարում դպրոցների ապաքաղաքականացումը: ՀՀ կրթության և գիտության նախարարը նման հայտարարությամբ հանդես եկավ Ազգային ժողովում ՀՀ 2017 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ընթացքում` պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին:

«Սա մեզ համար կարճաժամկետ առաջնային խնդիրներից մեկն է, որովհետև դպրոցների քաղաքականացումը մեծ վնաս է բերել դպրոցներին: Ես սա միշտ ասել եմ և չեմ զլանա կրկին ասել: Ես միշտ շաբաթներով սթրես եմ ապրել այն բանից հետո, երբ ընտրական գործընթացների ժամանակ որևէ դպրոցի ուսուցիչը, ուսմասվարը կամ տնօրենը զբաղվում էր ընտրությունները կեղծելով, կեղծիքի վրա աչք փակելով, իսկ հաջորդ օրը մտնում էր դպրոց և ազատ քաղաքացի էր «դաստիարակում»: Սա պետք է արմատախիլ արվի: Դպրոցների ապաքաղաքականացումը առաջնահերթ խնդիրներից է, որովհետև որ նախարարը եկել է, համակարգը սկսել է նրա կուսակցության գույնով ներկվել, բայց տարիների ընթացքում բազմագույն մի իրավիճակ ենք տեսել դպրոցներում, երբ սկզբում նախարարը ՕԵԿ-ից էր, հետո՝ ՀՀԿ-ից, հետո ՀՅԴ-ից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հարությունյանը:

Նա մանրամասնեց, որ առաջիկայում պատրաստվում է հանդիպել մարզպետների և մարզպետարանների կրթության վարչության պետերի հետ, որովհետև սովորաբար դպրոցներում կարգավորումները իրականացվել են մարզպետների և վարչության պետերի միջոցով, կուսակցական հրահանգները հիմնականում այդ օղակներով են գնացել: «Հիմա մենք պետք է փորձենք վարչությունները համալրել իրական մասնագետներով, որոնք ուղիղ կապ կպահեն նախարարության և դպրոցների միջև»,- եզրափակեց նախարարը:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդունել է «ԱՅ ԷՖ Ի ԷՍ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրենին

Հայաստան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդունել է «ԱՅ ԷՖ Ի ԷՍ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրենին

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում