Պարտավոր ենք քաղաքացիներին ընտրելու հնարավորություն տալ. Թանդիլյանը՝ կուտակային կենսաթոշակների մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը շրջանառության մեջ է դրել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը մեկ տարով հետաձգելու մասին օրենսդրական նախաձեռնություն, որը կքննարկվի կառավարության նիստում: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: «Բոլորը գիտեն, որ կան քննարկումներ, թե ինչպես անել, որ լուծումներ գտնենք, և այդ նպատակով առաջարկվել է հետաձգում ու քննարկում: Թե ինչ ժամկետ կպահանջի քննարկումը, ասել չեմ կարող: Ամեն դեպքում, պատասխանը չի ուշանա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Թանդիլյանը:

Նախարարն ասաց, թե իրենք մտադիր են այնպիսի համակարգ ներդնել, որ հետաձգման կարիք այլևս երբեք չլինի: «Քննարկումներն անում ենք հենց նրա համար, որ կարողանանք այնպիսի լուծումներ տալ, այնպիսի տարբերակներ մշակել, որ ընդունելի լինի հասարակության համար: Սկզբունքը, որը խաթարվել է, առաջացրել է մարդկանց դժգոհությունը, շարունակում է մնալ: Դա է պատճառը, որ մտածում ենք հետաձգել ու նորից քննարկել: Ինչ վերաբերում է ռիսկայնությանը, այո, ռիսկային է, ռիսկային որոշակի հանգամանքներ կան հետաձգման մեջ, բայց դրա համար են քննարկումները: Մենք պարտավոր ենք քաղաքացիներին տալ ընտրելու հնարավորություն»,- նշեց նա՝ հավելելով, որ ինքը միշտ մարդկանց ընտրելու հնարավորություն տալու կողմնակից է:

Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը` 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված քաղաքացիների համար նախատեսված է՝ ուժի մեջ կմտնի այս տարվա հուլիսի 1-ից: Հայաստանում կենսաթոշակային կուտակային պարտադիր համակարգում այս պահին շուրջ 200 հազար քաղաքացի է ներգրավված: Կենսաթոշակային համակարգի կառավարիչները երկուսն են՝ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ն:

Հայերեն

Թրամփը հիշեցրել է դեմոկրատներին, որ վետոյի իրավունք ունի

Թուրքիայից մինչև Բրյուսելի Լուիզի պողոտա․արհեստավորի պատմություն, որը երբեք չի մոռացել իր հայկական արմատները

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով «Տելեգրամ»-ում կեղծ օգտահաշիվ է բացվել

Խուզարկություններ են իրականացվում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում, նրանց հետ կապվող այլ հասցեներում

Ծխախոտից հրաժարվելը ոչ միայն անհատական կամքի, այլև առողջապահական համակարգի պատասխանատվություն

ԻՀՊԿ-ն հաղորդել է, որ Հորմուզի նեղուցի շրջանում չորս լցանավ է պայթել ականների վրա

Թրամփը պատրաստ է ընդունել միջանկյալ ընտրությունների արդյունքները և աշխատել դեմոկրատների հետ

Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա 9 զոհ