Մշակույթ

«Գահերի խաղի» աստղերին ինքնոչնչացող սցենարներ են բաժանել

1 րոպեի ընթերցում

«Գահերի խաղի» աստղերին ինքնոչնչացող սցենարներ են բաժանել

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գահերի խաղի» դերասան Նիկոլայ Քոսթեր Վալդաուն հայտարարել Է, որ սերիալի աստղերին եզրափակիչ եթերաշրջանի ինքնոչնչացող սցենարներ են բաժանել: Նրա խոսքը մեջբերել Է The Indepdndent-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Քոսթեր Վալդաուն հայտնել Է, որ տեքստերը բաժանվել են սոսկ Էլեկտրոնային տեսքով, իսկ յուրաքանչյուր տեսարանի նկարահանումներից հետո դրա վերաբերյալ հիշատակումն անհետացել Է սցենարից: Արտիստը պարզաբանել Է, որ հեռուստաշոուն ստեղծողներն այս կերպ փորձում են խուսափել սյուժեի արտահոսից: «Ամեն ինչ շատ, շատ խիստ Է: Այս տարի սա պարզապես խելագարության նոր աստիճան Է»,- նշել Է նա: Դերասանը գաղտնիության մակարդակը համեմատել Է «Առաքելություն. Անիրագործելի Է» կինոպատումի հետ:

«Գահերի խաղը» HBO ալիքում ցուցադրվում Է 2011 թվականից: Յոթերորդ եթերաշրջանն ավարտվել Է 2017-ի օգոստոսի 28-ին, վերջին ցուցադրված դրվագը սերիալների դիտումների ռեկորդ Է սահմանել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում