Ինովացիա

Երկմետրանոց աստղակերպ Է պայթել Աֆրիկայի երկնքում. NASA

1 րոպեի ընթերցում

Երկմետրանոց աստղակերպ Է պայթել Աֆրիկայի երկնքում. NASA

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NASA-ի աստղագետներն անցած հանգստյան օրերին հայտնաբերել են 2018 LA ոչ մեծ երկրաշուրջ աստղակերպն այն բանից մի քանի ժամ առաջ, երբ այն այրվել Է Երկրի մթնոլորտում եւ պայթել Աֆրիկայի երկնքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիան:

«Այդ աստղապերպը դարձել Է միայն երրորդ երկրաշուրջ օբյեկտը, որը մենք գտել ենք նախքան Երկրի հետ դրա բախվելը: Ի լրումն, մեզ սոսկ երկրորդ անգամ Է հաջողվել կանխատեսել այն, որ նման երկնային մարմինը մեր մոլորակի վրա կընկնի մինչ դա տեղի կունենա իրականում»,- հայտարարել Է Փոլ Չոդասը Փասադենայում (ԱՄՆ) NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում