Սպորտ

Ռուսաստանում մեկնարկել է «Սպիտակ նավակ» դպրոցականների շախմատային միջազգային մրցաշարը 

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանում մեկնարկել է «Սպիտակ նավակ» դպրոցականների շախմատային միջազգային մրցաշարը 

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Սոչի քաղաքում մեկնարկել է «Սպիտակ նավակ» մրցաշարը, որին մասնակցում են հանրակրթական դպրոցների թիմերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տարի մրցաշարին մասնակցում է100 թիմ, որոնցից 79-ը ներկայացնում են Ռուսաստանի մարզերը: Մրցաշարին մասնակցում են դպրոցական թիմեր Հայաստանից, Անգլիայից, Բելառուսից, Գերմանիայից, Հունաստանից, Իսրայելից, Հնդկաստանից, Ղազախստանից, Քենիայից, Ղրղզստանից, Լատվիայից, Մոլդովայից, Ռումինիայից, Սերբիայից, Սլովակիայից, Թուրքմենստանից, Ֆրանսիայից, Չեխիայից, Շվեդիայից և Էստոնիայից:

Մրցաշարում Հայաստանը ներկայացնում է ՀՀ դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի հաղթող թիմը՝ Վաղարշապատի N 12 դպրոցը: Թիմի կազմում հանդես են գալիս Գոռ Սարգսյանը, Հայկ Գրիգորյանը, Արտյոմ Հովհաննիսյանը և Աստղիկ Հակոբյանը: Հանգստյան օրերին կայացան մրցաշարի առաջին և երկրորդ տուրերի հանդիպումները:

Առաջին տուրում մեր թիմը 4-0 հաշվով հաղթանակ տոնեց Կիրովի մարզի թիմի նկատմամբ, իսկ երկրորդ տուրում պարտվեց Մոլդովայի թիմին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում