Տարածաշրջանային

Ռուսաստանի ու Թուրքիայի վարչապետները քննարկել են «Թուրքական հոսք» գազատարի կառուցման հարցը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի ու Թուրքիայի վարչապետները քննարկել են «Թուրքական հոսք» գազատարի կառուցման հարցը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Թուրքիայի գործընկերոջ՝ Բինալի Յըլդըրըմի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է «Աքքույու» արտոմային էլեկտրակայանի և «Թուրքական հոսք» գազատարի կառուցման հարցերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ռուս-թուրքական առևտրային ու տնտեսական հարաբերություններին: Նրանք կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության ակտիվացումը:

Յըլդըրըմը նաև շնորհավորել է Մեդվեդևին Ռուսաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու առնչությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում