Մեծ է ցանկությունս գալ ու սեփական աչքերով տեսնել նոր Հայաստանը. Ազնավուրի ուղերձը Փաշինյանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ծննդյան կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից, շնորհավորական ուղերձում ասվում է.

«Թանկագին պարոն Վարչապետ,

Ձեր ծննդյան տարեդարձի առիթով հղում եմՁեզ լավագույն բարեմաղթանքներս, ինչպես նաև անկեղծ շնորհավորանքներս՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Վստահ եմ, որ Դուք հաջողությամբ կիրականացնեքՁեր առաքելությունը՝ ի պաշտպանություն առաջին հերթին մեր ժողովրդի շահերի։

Ինչպես գիտեք, ես խոր հուզմունքով էի հետևում Հայաստանում ծավալվող իրադարձություններին և մեծ հպարտություն եմ ապրում իմ ժողովրդի ու նրա դրսևորած վարքագծի համար։

1988թ. երկրաշարժի և Հայաստանի Հանրապետության անկախացման ժամանակահատվածից ի վեր՝ ես ամեն ինչ արել եմ իմ հայրենիքին օգնելու համար։ Չնայած առճակատմանն ու բոլոր մակարդակներում հանդիպած դժվարություններին, բարեբախտաբար երկրի վիճակը բարելավվել է։ Այսօր նոր հույսի շունչ կա Հայաստանում՝ շնորհիվ Ձեր ու Ձեզ աջակցած հայ ժողովրդի ջանքերի։

Սրտանց ցանկանում եմ, որ Հայաստանի երիտասարդությունը կարողանա երբևէ օգտվել նույն այն հնարավորություններից, որոնցից ինքս եմ օգտվել ժամանակին, կարողանա դրսևորել իր ողջ ներուժը և իր երազանքներն իրականություն դարձնել Հայաստանում։

Հենց այս մղումով է, որ ես ներգրավվել եմ մշակութային կենտրոն ստեղծելու մի ծրագրի մեջ, որը, հուսով եմ, մեր ազգի հետագա առաջընթացի մեջ զգալի դերակատարում կունենա։ Ես կխնդրեմ Ազնավուր հիմնադրամի մեր թիմին՝ Ձեզ ներկայացնել այդ ծրագիրը։

Մեծ է ցանկությունս, հենց որ առողջությունը թույլ տա, գալ ու սեփական աչքերով տեսնել նոր Հայաստանն ու հանդիպել այն կենսունակ ուժերին, որոնք ձևավորելու են մեր ազգի գալիքը։

Ընդունեք, խնդրեմ, պարոն Վարչապետ, խորին հարգանացս հավաստիքը»։

Հայերեն العربية English Русский

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերի հրդեհման մասին

ԵՊՀ-ում կայացել է «Մեքսիկա. ժողովուրդ, հոգի և ավանդույթներ» ցուցահանդեսի բացումը և դեսպանի գրքի շնորհանդեսը

Սենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամարտությունը

Ջեյ Դի Վենսն ընտրություններում հանրապետականների պարտությունը պայմանավորել է Իրանի հետ հակամարտությամբ

Հայկական ծագման մի շարք ապրանքատեսակներ Միացյալ Թագավորություն կարտահանվեն զրոյական մաքսատուրքով

Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ են ընթանում

Մայք Ջոնսոնը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական կուսակցության ​​խմբակցությունը

Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Քամ Ղաֆֆարիանին

Հնդկաստանում «Մուրասու» ցիկլոնի հետևանքով երկու մարդ է մահացել

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան