Տարածաշրջանային

Գարո Փայլանը Մարսելում հանդիպել է քրդական համայնքի ներկայացուցիչներին

2 րոպեի ընթերցում

Գարո Փայլանը Մարսելում հանդիպել է քրդական համայնքի ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը հունիսի 1-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում հանդիպել է այդտեղ բնակվող քրդական համայնքի ներկայացուցիչների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Nouvelles d’Armenie պարբերականը:

Թուրքիայի առաջիկա նախագահական ու խորհրդարանական ընտրություններում ընտրելու իրավունք ունեցող քրդական համայնքի հետ հանդիպման ժամանակ Փայլանը նկատել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանում մեծամասնություն ունենալու համար նպատակադրվել է անել ամեն բան, որպեսզի քրդամետ կուսակցությունը չհաղթահարի նախընտրական 10 տոկոսանոց շեմն ու չանցնի մեջլիս:

Հայազգի պատգամավորը նկատել է, որ իրենց պոտենցիալ ընտրազանգվածի վրա մեծ ճնշում է գործադրվում: «Չնայած բոլոր այդ ճնշումներին, մենք վստահ ենք, որ քվեարկության արդյունքում հաղթահարելու ենք 10 տոկոսանոց շեմը»,- ասել է նա:

Թուրքիայում հունիսի 24-ին տեղի կունենան արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ: Ընտրություններից հետո երկրում կառավարման խորհրդարանական համակարգից անցում կկատարվի նախագահական համակարգի: Ընտրություններից հետո նախկինում 550 պատգամավորական մանդատ ունեցող խորհրդարանում այսուհետ կլինեն 600 պատգամավորներ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում