Միջազգային

ԵՄ-ն հունիսի 1-ից բողոքարկում կսկսի ԱՀԿ-ում եւ մաքսեր կսահմանի ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների համար

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն հունիսի 1-ից բողոքարկում կսկսի ԱՀԿ-ում եւ մաքսեր կսահմանի ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների համար

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը հունիսի 1-ից Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) վիճարկություն Է նախաձեռնում մետաղների մաքսեր սահմանելու ԱՄՆ-ի որոշման առնչությամբ, ինչպես աեւ մաքսեր Է սահմանում մի շարք ամերիկյան ապրանքների համար:

Հունիսի 1-ին այս մասին հայտարարել Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ ՉԺՀ-ի արատաքին գործերի նախարար Վան Իի հետ հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Միանգամայն պարզ Է, որ Եվրամիությունը պետք Է պաշտպանի իր շահերը, ուստի, ինչպես երեկ ասաց (Եվրահանձնաժողովի) նախագահ (Ժան Կլոդ Յունկերը), այսօր ԵՄ-ն վիճարկություն կսկսի ԱՀԿ-ում եւ լրացուցիչ մաքսեր կսահմանի ԱՄՆ-ից ներկրվող մի շարք ապրանքների համար»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում