Միջազգային

Չինաստանը կիջեցնի գրեթե մեկուկես հազար ապրանքների ներկրման մաքսերը

1 րոպեի ընթերցում

Չինաստանը կիջեցնի գրեթե մեկուկես հազար ապրանքների ներկրման մաքսերը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի իշխանությունները որոշել են հուլիսի 1-ից իջեցնել ժողովրդական սպառման 1,4 հազար ապրանքների ներմուծման մաքսերը, սակագների միջին մակարդակը 15,5 տոկոսից կկրճատվի մինչեւ 6,9 տոկոս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՉԺՀ-ի Պետխորհրդի հրապարակած փաստաթղթում:

Իջեցումը կվերաբերի լայն սպառման ապրանքներին՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ստանդարտներով առեւտրի բնագավառում այսպես կոչված առավել բարենպաստման ռեժիմի (MFN) շրջանակներում: Նշվում Է, որ մաքսերի իջեցումը նպաստավոր Է Չինաստանի բացության քաղաքականության առաջմղման համար եւ կարեւոր միջոցառումներից մեկն Է Չինաստանի շուկա արտասահմանյան ապրանքների համար՝ Պեկինի խոստացած մուտքի հեշտացման իրագործման հարցում:

Իջեցումը տեղի Է ունենում Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրական հակամարտության սրման ֆոնին այն բանից հետո, երբ Սպիտակ տունը հայտնեց, որ ԱՄՆ-ը հունիսի 15-ից կհայտարարի Չինաստանից ներմուծվող այն ապրանքների վերջնական ցուցակը, որոնք ենթակա են 25 տոկոս մաքսով հարկման, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում