Պաշտոնական

Նախագահը քաղաքացիություն շնորհելու կամ դադարեցնելու լիազորությունը կարող է իրացնել բացառապես օրենքով սահմանված կարգով

2 րոպեի ընթերցում

Նախագահը քաղաքացիություն շնորհելու կամ դադարեցնելու լիազորությունը կարող է իրացնել բացառապես օրենքով սահմանված կարգով

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջերս մի խումբ արվեստագետներ, մտավորականներ և քաղաքական գործիչներ բաց նամակով դիմել էին ՀՀ նախագահին՝ Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու հարցով։ Նրանք պահանջում էին ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ Ժիրայր Սեֆիլյանի 2004 թ. ներկայացրած առաջին դիմումը համարել իրավական ուժը պահպանած և իրավապատշաճ պատասխան ակնկալող փաստաթուղթ և նրան ՀՀ քաղաքացիություն շնորհել առաջին դիմումը մերժելու օրվանից։ «Արմենպրես»-ը դիմեց ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությանը՝ հարցի հետ կապված ՀՀ նախագահի դիրքորոշմանը տեղեկանալու համար։

«Գործող Սահմանադրության 134-րդ հոդվածը սահմանում է, որ ՀՀ նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով լուծում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը:

Այսինքն, Սահմանադրության նշված կարգավորման ուժով ՀՀ նախագահը քաղաքացիություն շնորհելու կամ դադարեցնելու հարցերի վերաբերյալ լիազորությունը կարող է իրացնել բացառապես օրենքով սահմանված կարգի շրջանակում, իսկ համաձայն օրենքի նշված կարգավորումների՝ անհրաժեշտ է անձի կողմից նոր դիմումի ներկայացում, համապատասխան հանձնաժողովի կողմից դրա քննարկում, այնուհետև՝ ՀՀ վարչապետի կողմից առաջարկության ներկայացում ՀՀ նախագահին»,-պարզաբանեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչությունից միաժամանակ նշեցին, որ 2008 թվականի նոյեմբերի 18-ի՝ Ժիրայր ՍեֆիլյանիՀայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումը մերժելու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ՆՀ-311-Ա հրամանագրի համար իրավական հիմք է հանդիսացել հրամանագրի ընդունման պահին գործող Սահմանադրության 55-րդ հոդվածի 15-րդ կետը և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ և 26-րդ հոդվածները:

ՀՀ նախագահը պարգևատրեց հայագիտության զարգացման գործում ներդրում ունեցած հայագետների

ՀՀ Նախագահ

ՀՀ նախագահը պարգևատրեց հայագիտության զարգացման գործում ներդրում ունեցած հայագետների

ՀՀ-ում անցկացվելու է Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների համաժողովը. ԱԺ փոխնախագահը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին

Պաշտոնական

ՀՀ-ում անցկացվելու է Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների համաժողովը. ԱԺ փոխնախագահը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին

Փոխվարչապետ Գրիգորյանը  և դեսպան Քվինը քննարկել են հայ-ամերիկյան  հարաբերությունների օրակարգային հարցեր

Պաշտոնական

Փոխվարչապետ Գրիգորյանը  և դեսպան Քվինը քննարկել են հայ-ամերիկյան  հարաբերությունների օրակարգային հարցեր

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն ընդունել է Ալբանիայի ԱԳՆ պատվիրակությանը

Պաշտոնական

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն ընդունել է Ալբանիայի ԱԳՆ պատվիրակությանը

Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ

Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ

Հայաստանի և Լյուքսեմբուրգի վարչապետները կարևորել են տարբեր ուղղություններով փոխգործակցության զարգացումը

Պաշտոնական

Հայաստանի և Լյուքսեմբուրգի վարչապետները կարևորել են տարբեր ուղղություններով փոխգործակցության զարգացումը

Արայիկ Հարությունյանն ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրենի հետ հանդիպմանը կարևորել է «Ռազմավարական հաղորդակցության ճարտարապետության» ձևավորումը

Պաշտոնական

Արայիկ Հարությունյանն ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրենի հետ հանդիպմանը կարևորել է «Ռազմավարական հաղորդակցության ճարտարապետության» ձևավորումը

ՀՀ վարչապետը մեկնում է արձակուրդ

Պաշտոնական

ՀՀ վարչապետը մեկնում է արձակուրդ

ՀՀ վարչապետ Փաշինյանը խստորեն դատապարտել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի վրա հարձակումը

Պաշտոնական

ՀՀ վարչապետ Փաշինյանը խստորեն դատապարտել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի վրա հարձակումը

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է ՀՀ և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին. ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Պաշտոնական

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է ՀՀ և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին. ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին և վերահաստատել պետական այցով սեպտեմբերին Հայաստանում հյուրընկալելու հրավերը

Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին և վերահաստատել պետական այցով սեպտեմբերին Հայաստանում հյուրընկալելու հրավերը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում