ՀՀԿ-ն պատրաստ է Ընտրական օրենսգրքում փոփոխությունների և արտահերթ ընտրությունների վերաբերյալ քննարկումների

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը թե ընտրական օրենսգրքում փոփոխությունների, թե արտահերթ ընտրությունների վերաբերյալ պատրաստ է քննարկումների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը: «Սակայն մենք համարում ենք, որ այդ քննարկումները պետք է տեղի ունենան քաղաքական ուժերի միջև: Խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը պետք է մասնակցեն այդ քննարկումներին: Սա են պահանջում թե ժողովրդավարական մոտեցումները, թե մեզանում ձևավորված ավանդույթը: Մենք առաջարկ չենք ստացել, սակայն պատրաստ ենք քննարկումների»,- ասաց Հարությունյանը:

Հարությունյանն ընդգծեց, որ ողջունում են Նիկոլ Փաշինյանի արտահայտած միտքը, որ արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն մի քանի լրացուցիչ մեխանիզմներ ներդնելուց հետո: «Մասնավորապես, մենք ողջունում ենք այն մոտեցումը, որ պետք է լինի մատնահետքերի մեկ միասնական առցանց բազա: Մենք համարում ենք, որ սա օգտակար առաջարկ է և պատրաստ ենք մասնակցել քննարկումների՝ պաշտպանելով այս դրույթը»,- ասաց նա՝ հավելելով, որ պաշտպանում են նաև ընտրական ցուցակների ճշգրտման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները:

Անդրադառնալով ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ քննարկումներին՝ Դավիթ Հարությունյանն ասաց, որ ՀՀԿ-ն շարունակում է մնալ այն կարծիքին, որ ռեյտինգային ընտրակարգն օգտակար է:

Հայերեն English Русский

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում