Հայաստանից պտուղ-բանջարեղենի արտահանումն աճել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա հինգ ամիսներին Հայաստանից պտուղ-բանջարեղենի արտահանումը շուրջ 80 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Մասնավորապես, մայիսի 31-ի դրությամբ արտահանվել է 48 հազար, իսկ 2017-ի հինգ ամիսներին՝ 27 հազար տոննա պտուղ-բանջարեղեն:

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նշեց, որ եղանակը բարենպաստ է եղել, տարին առաջ է ընկել: «Այս տարի արտահանման ցուցանիշներն ավելի բարձր են եղել, քան անցյալ տարի: Պարզ է, այս տարի գյուղատնտեսության վիճակն ավելի լավ է, բնությունը ավելի բարենպաստ է եղել, մեկ ամիս առաջ է ընկել տարին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարարը:

Անդրադառնալով օրերս ՌԴ արտահանված և ետ վերադարձված լոլիկի խմբաքանակին՝ Արթուր Խաչատրյանը նկատեց, որ հարցը Սննդի անվտանգության պետական ծառայության իրավասության ներքո է, բայց ինքը խոսել է ՌԴ իր պաշտոնակցի հետ, երկուստեք պայմանավորվել են ջանք չխնայել, որպեսզի հայկական գյուղատնտեսական մթերքներն արտահանման խնդիր չունենան: «Խոսքը արտահանված լոլիկի մասին է: Մեր որոշ տարածաշրջաններում ունեցել ենք խնդիրներ, այնտեղից արտահանում չենք անի, եթե չկարողանանք ապահովել պատշաճ ֆիտոսանիտարական պայմանները»,-նշեց գյուղատնտեսության նախարարը:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա