Քաղաքականություն

Տարոն Աճեմօղլուն Հայաստան կգա՝ խորհրդատվություն տալու Հայաստանում ընթացող բարեփոխումների հետ կապված

1 րոպեի ընթերցում

Տարոն Աճեմօղլուն Հայաստան կգա՝ խորհրդատվություն տալու Հայաստանում ընթացող բարեփոխումների հետ կապված

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի անվանի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն Հայաստան կգա՝ փորձագիտական խորհրդատվություն տալու Հայաստանում ընթացող բարեփոխումների հետ կապված:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Աճեմօղլուն նշել է, որ Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ քննարկում է Հայաստան ժամանելու ժամկետները: «Ես ցանկանում եմ ստույգ պատկերացում կազմել, թե Հայաստանի ղեկավարությունը իր առջև ինչ նպատակներ է դնում և ինչ մարտահրավերներ է տեսնում»,-նշել է տնտեսագետը՝ հավելելով, որ երկու անգամ արդեն խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Դա ինձ կօգնի նստել և վերլուծել, թե, իմ կարծիքով, ինչպես կարող է զարգանալ իրավիճակը, և կարող եմ արդեն այդ ժամանակ Հայաստան գալ և խորհուրդ տալ: Գիտեմ, քանի որ արտերկրից եմ, կլինեն բազմաթիվ հարցեր, որոնք ամբողջովին չեմ հասկանալու, սակայն, միգուցե, ինձ հաջողվի գիտելիքներիս շրջանակներում օգուտ տալ Հայաստանին»,-ընդգծել է նա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում