ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հերթական հանդիպումն է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից,հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների, տարածաշրջանային խնդիրներին առնչվող եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: