Առաջին հանրապետության մամուլից մինչև ներքաղաքական դեպքերի արձագանքը ԶԼՄ-ներում. մեկնարկեց Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովը

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարությունում մեկնարկած համահայկական 9-րդ համաժողովին այս տարի մասնակցում են լրատվամիջոցների ներկայացուցիչներ Հայաստանից ու Արցախից, ինչպես նաև 70 երկրից ժամանած սփյուռքահայ լրագրողներ: Համաժողովի մասնակիցները քննարկելու են հարցերի լայն շրջանակ՝ Հայաստանի առաջին հանրապետության լրագրությունից մինչև լրատվամիջոցներում հայաստանյան վերջին իրադարձությունների արձագանքներն ու դրանցում լրագրողների դերը:

Երկօրյա համաժողովի ընթացքում նախատեսված է նաև «Արմենպրես» պետական լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Նարինե Նազարյանի «Առաջին հանրապետության տարեկիցը. Անցյալի, ներկայի և ապագայի լրատվամիջոց. Արմենպրես 100» խորագրով զեկույցը:

«Լրատվամիջոցներն օրեր առաջ երկրում կատարվող իրադարձությունների մասին ժամանակին, համալիր կերպով իրազեկել են ընթերցողներին, հեռուստադիտողներին: Մեդիան քարոզչամիջոց չէ, լրագրողներն էլ քաղաքական գործիչներ չեն: Մամուլի խնդիրը չէ այս կամ այն քաղաքական գործըթնացների կամ հասարակության վրա ազդելը, նրանց ուղղորդելը: Լրատվամիջոցները պետք է շարունակեն աշխատել այնպես, ինչպես աշխատել են՝ մասնագիտական բարեխղճության և օրենքի սահմաններում: Մամուլի համար ստեղծված իրավիճակը և ժողովրդավարական պետություն ունենալու հեռանկարը բացառիկ հնարավորություն է: Հույս ենք հայտնում, որ շարժման առաջնորդները հավատարիմ կմնան ազատ, ժողովրդավարական և իրավական պետություն կառուցելու իրենց խոստումներին: Եվ կանեն առավելագույնը մամուլի համար հավասար պայմաններ, ազատ արտահայտման լիարժեք հնարավորություններ և դրանք ապահովող համապատասխան օրենսդրական կառուցակարգեր ստեղծելու համար»,-ասաց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը:

Նրա կարծիքով, համաշխարհային մամուլի մարտահրավերիներին զուգընթաց, հայաստանյան լրատվամիջոցները ևս ունեն իրենց բնորոշ խնդիրները՝ տեխնոլոգիական, ֆինանսական, օրենսդրական, ինստիտուցիոնալ: Դրանք պահանջում են պրոֆեսիոնալ, նեղ մասնագիտական և լայն քննարկումներ, համագործակցային լուրջ ցանցի ներդրում, լրագրողների իրավական և սոցիալական պաշտպանության ապահովման կազմակերպում, հետևողական աշխատանք: Իսկ դա հնարավոր է կազմակերպել պրոֆեսիոնալ կառույցների՝ Հայաստանի ժուռնալիստների միության, սփյուռքի և լրագրողական միջազգային կառույցների համատեղ աշխատանքի արդյունքում:

Սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր-Գրիգորյանը ներկաներին փոխանցեց նախարար Մխիթար Հայրապետյանի ողջույնի խոսքը, որում, մասնավորապես, ասվում էր. «Սիրով ողջունում եմ ձեզ նոր Հայաստանում և հայտնում եմ իմ խորին երախտիքը ձեր ներկայության և այն աջակցության, այն խանդավառության ու զորակցության համար, որ դուք ցուցաբերեցիք թավշյա հեղափոխության կայացման և սփյուռքյան լրատվամիջոցներում նրա ողջ ընթացքն ու փիլիսոփայությունը պատշաճ ներկայացնելու, լուսաբանելու գործում: Խորհրդանշական էր, որ հենց Հայոց պետականության վերակերտման 100-րդ տարեդարձի նախօրեին սկիզբ առած խաղաղ անհնազանդության շարժումը համազգային դրսևորում ստացավ: Սփյուռքը թև ու թիկունք դարձավ սիրո ու համերաշխության հեղափոխությանը, որը հաղթեց ողջ հայ ժողովրդի միասնական կամքով՝ սկզբնավորելով ազգային զարթոնքի, Հայոց պետականության ամրապնդման, երկրի վարկանիշը բարձրացնելու նոր փուլ»:

Նախարարը վստահություն է հայտնել, որ համաժողովը կդառնա վերարժևորման, խնդիրները անկեղծ ու կառուցողական մթնոլորտում քննարկելու, լուծումներ գտնելու բացառիկ հարթակ: Եվ, ի վերջո, կձևավորվի առողջ ու կենսունակ համահայկական տեղեկատվական դաշտը:

Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նախագահ Շահան Գանտահարյանի խոսքով՝ այս տարի որոշակի փոփոխություններ են եղել: «Գերատեսչություններն ունեն հայեցակարգային նոր նախագծեր: Եվ համաժողովի շրջանակում նախագծերին ծանոթանալու նպատակով աշխատանքային հանդիպումներ են լինելու, լրագրողները առիթ են ունենալու գերատեսչությունների ղեկավարների հետ այդ բոլորը քննարկելու»,-նշեց նա:

Քննարկման թեմա են լինելու Հայաստանի լրատվադաշտի դիմագրաված խնդիրները, հայրենիք-սփյուռք լրատվական ոլորտի համագործակցությունը, մասնագիտական շրջանակում համագործակցությունը զարգացնելը: Գանտահարյանի կարծիքով, սփյուռքում ոչ միայն լրագրողի պրոֆեսիոնալիզմի, այլ նաև հայերենին տիրապետելու խնդիր կա: Եվ այդ առումով պետության աջակցության, համագործակցության անհրաժեշտություն կա: Համաժողովները լրագրողներին տալիս են միմյանց ճանաչելու հնարավորություն: «Եվ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ փոխճանաչման արդյունքում ձևավորում է համագործակցություն, ոլորտի խնդիրներին դիմակայելու համար համատեղ ուղիներ որոնելու միջոցներ, ցանցային կառույցի աշխատանք»,-եզրափակեց նա:

Հայերեն العربية English Русский

Google-ի գլխավոր էջում այսօր Հայաստանի դրոշն է

Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ

Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Ալեն Սիմոնյան

Միջազգային բացառիկ ցուցադրություն Հայաստանի պատմության թանգարանում

ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ակնկալում է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ․ Մարկո Ռուբիոյի շնորհավորանքը ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ

ՆԳ նախարարությունը ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը

Երևանում ավտոբուսային երթուղիները սեպտեմբերի 21-ին աշխատում են փոփոխված ուղղություններով

Սա մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետն է. Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տարեդարձի առթիվ

Քաղաքացիները շնորհավորում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը