Քաղաքականություն

ՀՀԿ-ն իր քաղաքական դիրքորոշումն է հայտնել Շիրակ Թորոսյանի՝ Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկելու չհամաձայնեցված քայլին

2 րոպեի ընթերցում

ՀՀԿ-ն իր քաղաքական դիրքորոշումն է հայտնել Շիրակ Թորոսյանի՝ Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկելու չհամաձայնեցված քայլին

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր քաղաքական դիրքորոշումն է արտահայտել պատգամավոր Շիրակ Թորոսյանի՝ Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկելու չհամաձայնեցված քայլի առնչությամբ: «Խմբակցությունը միաձայն որոշեց իր քաղաքական դիրքորոշումն արտահայտել այդ իրավիճակին և խմբակցության որոշմամբ Շիրակ Թորոսյանը դուրս է եկել ՀՀԿ խմբակցությունից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, որ փաստորեն բացի պատգամավորի դիմումից, նաև խմբակցությունը հանդես եկավ նման քաղաքական որոշմամբ:

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել խորհրդարանում մեծամասնություն կազմող ՀՀԿ խմբակցության13պատգամավոր: Ավելի վաղ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ իրենք ունեն միասնական որոշում, որով Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ խմբակցությունից կստանա 10+1 ձայն, մինչդեռ Փաշինյանը ՀՀԿ-ից ստացավ `13 ձայն: Մեծամասնություն կազմող խմբակցությունից հայտարարել էին, որ քվեարկության ժամանակ միասնական դիրքորոշումից շեղվելու դեպքով կլինեն լուծումներ: Խոսակցությունների համաձայն՝ միասնական դիրքորոշումից շեղված պատգամավորներն են Շիրակ Թորոսյանն ու Միհրան Պողոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում