Պաշտոնական

Արա Բաբլոյանը շնորհավորել է խաղաղապահներին մասնագիտական օրվա առթիվ

1 րոպեի ընթերցում

Արա Բաբլոյանը շնորհավորել է խաղաղապահներին մասնագիտական օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Խաղաղապահի միջազգային օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.

«Սիրելի խաղաղապահներ,

Հայաստանի Հանրապետության խորհրդարանի ու անձամբ իմ շնորհավորանքներն եմ փոխանցում ձեզ Խաղաղապահի միջազգային օրվա առթիվ և մաղթում անվտանգ ծառայություն ու բարի վերադարձ:

Դուք դժվարին ու շնորհակալ առաքելություն եք իրականացնում Հայաստանից շատ ու շատ հեռվում և բազմազգ խաղաղապահ ուժերի կազմում Հայաստանի աջակցությունն եք բերում աշխարհում խաղաղության վերահաստատման սուրբ գործին: Մենք հպարտանում ենք ձեր բարեխիղճ ու անձնվեր ծառայությամբ և դրան տրվող բարձր գնահատականով:

Կոսովոյում, Աֆղանստանում ու Լիբանանում բացվող ամեն խաղաղ կամ վտանգներով լի առավոտ ձեր հարազատների հետ մենք նույն ուրախությունն ու անհանգստությունն ենք ապրում:

Աստված պահապան ձեզ և բոլոր խաղաղապահներին»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում