Life

News.am-ը հայտնում է Էլթոն Ջոնի՝ Հայաստան ժամանելու մասին

1 րոպեի ընթերցում

News.am-ը հայտնում է Էլթոն Ջոնի՝ Հայաստան ժամանելու մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան News.am էլեկտրոնային լրատվամիջոցը հայտնում է, որ «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել աշխարհահռչակ երաժիշտ Էլթոն Ջոնը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրատվամիջոցը հրապարակել է լուսանկարներ և տեսանյութ երաժշտի ժամանման վերաբերյալ:

Լրատվամիջոցի տեղեկություններով,հայտնի արտիստը Երեւանում է լսողական սարքերի արտադրող ամերիկյան «Սթարկի» (Starkey) ընկերության կողմից իրականացվող բարեգործական ծրագրի շրջանակում:

«Ընկերության Հայաստանյան գրասենյակից մեզ հետ զրույցում ոչ հերքեցին, ոչ հաստատեցին այդ տեղեկությունը»,- գրում է կայքը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում