Ջեյմս Բոնդի մասին 25-րդ ֆիլմի նկարահանումները կսկսվեն դեկտեմբերին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջեյմս Բոնդի մասին ցիկլից նոր, 25-րդ կինոժապավենի նկարահանումները կմեկնարկեն այս տարվա դեկտեմբերի սկզբին: Ֆիլմի սցենարը գրելու Է «Օսկար» մրցանակի դափնեկիր Ջոն Հոջը: Այդ մասին ֆիլմի ստեղծողները մայիսի 25-ին հայտնել են Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք սպասում Էինք քեզ, Ջեյմս Բոնդի մասին 25-րդ ֆիլմ:

Ջոն Հոջի սցենարով կինոնկարի ռեժիսորը, որտեղ 007 գործակալի դերում հինգերորդ անգամ կհայտնվի Դենիել Քրեյգը, կլինի Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի մրցանակի դափնեկիր Դենի Բոյլը: Ֆիլմի նկարահանման աշխատանքները կմեկնարկեն 2018 թվականի դեկտեմբերի 3-ին»,-ասված Է հաղորդագրության մեջ: Այս տարվա մարտին Բոյլը հայտարարել Էր, որ շուտով պլանավորում Է սկսել աշխատանքը կինոժապավենի վրա, որպեսզի այն կարողանա թողարկվել մինչեւ տարեվերջ:

Ռեժիսորը նաեւ նշել Է ժապավենի պայմանական անվանումը՝ «Ջեյմս Բոնդ-25»: Ջեյմս Բոնդի «գործակալ 007»-ի արկածների մասին կինոշարքի առաջին ֆիլմը՝ «Դոկտոր Նոու» անվանումով, Էկրան Է բարձրացել 1962 թվականին: Ներկայում «բոնդապատումի» վերջին սերիան՝ ռեժիսոր Սեմ Մենդեսի «007.ՍՊԵԿՏՐ»-ը (2015 թ.), համաշխարհային վարձույթում վաստակել Է ավելի քան 880 մլն դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մատենադարանի հարակից տարածքում նոր այգի կհիմնվի

Բնության վիճակի գնահատման միասնական չափորոշիչները կարող են օգնել բիզնեսին գնահատել ռիսկերն ու հնարավորությունները. քննարկում՝ COP-17-ի շրջանակում

Պուտինը և Ուիթքոֆն ավարտել են հանդիպումը

Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ

Թուրքիան, Կատարը, Ինդոնեզիան և Պակիստանը պաշտպանական համագործակցության հուշագիր են ստորագրել