Շարմազանովը Սլովակիայի խորհրդարանի նախագահին է ներկայացրել տարածաշրջանային ու ՀՀ ներքաղաքական իրավիճակը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը մայիսի 25-ին Բրատիսլավայում հանդիպել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ՀՀ խորհրդարանի փոխնախագահը երախտագիտություն է հայտնել Անդրեյ Դանկոյին Սլովակիայի խորհրդարանում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանությունների» խորագրով ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցելու համար: Նա բարձր է գնահատել Անդրեյ Դանկոյի եւ Սլովակիայի խորհրդարանի ներդրումը ցեղասպանությունների միջազգային դատապարտման գործընթացում՝ այս համատեքստում կարեւորելով Սլովակիայի Ազգային խորհրդի կողմից 2004թ. Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը:

Անդրադառնալով միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը՝ կողմերը կարեւորել են փոխայցերի ակտիվացումը, համագործակցությունը բարեկամական խմբերի մակարդակում, միջազգային խորհրդարանական հարթակներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերում արդյունավետ փոխգործակցությունը:

Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է տարածաշրջանային ու ՀՀ ներքաղաքական իրավիճակը՝ նշելով. «Իմ համոզմամբ՝ Հայաստանում ժողովրդավարական արժեքները չպետք է այլընտրանք ունենան, Հայաստանն անշեղորեն պետք է ընթանա ժողովրդավարության զարգացման ճանապարհով՝ հարգելով բազմակարծությունն ու այլակարծությունը»:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին` ԱԺ փոխխոսնակը վերահաստատել է հայկական կողմի` հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում լուծելու դիրքորոշումը: Նա դրական է գնահատել Սլովակիայի հավասարակշիռ դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում:

«Ադրբեջանը, խեղաթյուրելով հակամարտության էությունը, ԼՂ հիմնախնդիրը փորձում է ներկայացնել տարածքային վեճ, մինչդեռ այն ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, ազատության ու անկախության պայքար է: Արցախի անկախության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի»,-ընդգծել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնել, որ Սլովակիայի խորհրդարանը սեղմ ժամկետում կվավերացնի փաստաթուղթը:

Հայերեն Русский

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան