Հայաստանում ճառագայթային բուժման զարգացումը նախատեսվում է իրականացնել մասնավոր ներդրողների աջակցությամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՀՀ Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագրի» 2-րդ փուլով նախատեսված ճառագայթային բուժման կենտրոնի ստեղծման ձևաչափի փոփոխությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է «Ճառագայթային բուժման կենտրոն» ՓԲԸ-ն լուծարելու մասին» որոշում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, արդյունքում կստեղծվի հնարավորինս շահավետ միջավայր մասնավոր ներդրողներին գրավելու համար, կհստակեցվեն մասնավոր ներդրումների ներգրավման հնարավոր ձևաչափերը: Հիմնավորման համաձայն՝ ծրագրի 2-րդ փուլով նախատեսվել էր հիմնադրել ճառագայթային բուժման կենտրոն, որի ստեղծման ամբողջ աշխատանքը պետք է իրականացվեր Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ` «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրի շրջանակում: Ինչպես նշել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ոլորտում իրականացվող քաղաքականության փոփոխության արդյունքում հայկական կողմը խնդրել է Համաշխարհային բանկին` Ճառագայթային կենտրոնի ստեղծման համար նախատեսված գումարները բաշխել այլ ուղղություններով: Մասնավորապես` գումարներն ուղղվելու են Մարտունի քաղաքում և Վայոց ձորում բժշկական կենտրոններ կառուցելուն: Միաժամանակ, Ճառագայթային բուժման կենտրոնը ստեղծելու համար ՀՀ պետբյուջեից համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսված չեն։ Կարևորելով չարորակ նորագոյացությունների արդյունավետ բուժման և կառավարման ժամանակակից կարողությունների ստեղծումը՝ Հայաստանում ճառագայթային բուժման զարգացումը պլանավորվում է իրականացնել մասնավոր ներդրողների կողմից։

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, ծրագրի առաջին փուլի արդյունքներով. «Ես տեղյակ եմ, որ այնտեղ ձեռք ենք բերել ցիկլատրոն սարքը, որով նախատեսվում էր իզոտոպների արտադրություն, ինչը պետք է օգտագործվի օնկոլոգիական հիվանդությունների բուժման դիագնոստիկայի համար»:

Արսեն Թորոսյանը հայտնել է, որ դեռևս 2009 թվականից սկսած որոշում է կայացվել, որ Հայաստանին անհրաժեշտ է նման ախտորոշման կենտրոն և մինչ օրս էլ նման կենտրոն չկա, սարքը չի օգտագործվել, ինչի արդյունքում հիվանդները բուժման նպատակով այլ երկրներ են գնում:

«Այսինքն՝ մի քանի միլիարդ ծախսել ենք, այդ սարքերը դրել ենք, կողպեքը կախել ենք դռանը ու գնացել մեր գործերով»,- արձագանքել է վարչապետը և հետաքրքրվել, թե ինչ խոչընդոտներ են եղել: Ըստ նախարարի՝ իրականում բարդ պրոցես է եղել՝ սկսած միջազգային կոնսուլտանտների ներգրավումից, վերջացրած մրցույթի հայտարարմամբ:

Վարչապետը հանձնարարել է առողջապահության նախարարին արդարադատության նախարարի հետ քննարկել հարցը և առաջարկել խնդրի կարգավորման լուծումներ:

Հայերեն

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը