Քաղաքականություն

Մովսես Հակոբյանը կազատվի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից

1 րոպեի ընթերցում

Մովսես Հակոբյանը կազատվի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մովսես Հակոբյանը կազատվի ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստին մինչ օրակարգային հարցերին անցնելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ նախագահին առաջարկել է աշխատանքից ազատել ԶՈւ գլխավոր շտաբի պետին՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

«Որոշումը կայացվել է փոխադարձ համաձայնության մթնոլորտում: Վաղը գլխավոր շտաբի նոր պետը կներկայացվի ԶՈՒ-ին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մովսես Հակոբյանը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել ՀՀ Նախագահի 2016 թ. հոկտեմբերի 3-ի հրամանագրով: Մինչ այդ նա 2015 թ. հունիսի 15-ից զբաղեցնում էր գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը: 2017 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ նախագահի հրամանագրով Հակոբյանին շնորհվել է գեներալ-գնդապետի զինվորական կոչում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում