«Ազգային երգարան» ժողովածուն ժողովրդի կողմից սիրված երգեր է ընդգրկում խոսքերի և մեղեդիների ճշգրիտ շարադրանքով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սամվել Հարոյանի «Ազգային երգարան»-365 երգ ժողովածուն «Ազգային երգարանի» 28-րդ համարն է, որում ներկայացված են հայ երաժշտարվեստի հրաշալի ստեղծագործություններ:

Ժողովածուի շնորհանդեսն անցկացվեց մայիսի 22-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:

«Ժողովածուն ամփոփ ընտրանի է. երգերը տարբեր են, հոգևոր ստեղծագործություններից սկսած մինչև աշուղական և պրոֆեսիոնալ գործեր` կոմպոզիտորական արվեստ: Թե ինչու է կոչվում 365 օր, կարծում եմ` յուրաքանչյուր մարդ իր ամեն օրը պետք է սկսի երգով: Երգը միայն ձայնի արտաբերում չէ , այն հոգի է, սիրտ, բնություն, ամեն ինչ: Երգով հնարավոր է շատ վերքեր դարմանել, հարցեր լուծել, լինել միշտ ավյունի մեջ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հարոյանը:

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի խոսքով՝ որքանով կարևորում Է յուրաքանչյուր երգարան, այնքանով էլ կարևորում է այն մարդկանց, որոնք ստեղծում են դրանք: «Այսօր կարող եմ նշել կոնկրետ Սամվել Հարոյանին, ով արդեն 28 երգարան է ստեղծել և սա հերթականն է: Երգարաններն անհրաժեշտ են, քանի որ հայ ժողովուրդն ունի այնպիսի ստեղծագործ միտք, որը բերում է նոր երգերի, մտածողություն, այս ամենը պետք է շարունակական լինի»,-ընդգծեց Սաթյանը:

Ժողովածուն ընդգրկում է հայ երգի գրեթե բոլոր ժամանակաշրջաններն ու տարատեսակները՝ խմբված ըստ բնույթի, ժանրի, թեմատիկ նյութի, հեղինակի և այլն։

Երգարանի հիմնական նպատակն է՝ նոր կյանք հաղորդել ներառված երգերին թե բեմերում և թե երգասերների ամենատարբեր միջավայրերում՝ կենցաղում,այլազան առիթների ժամանակ` բավարարելով տարբեր ճաշակի երգասերների պահանջները։

Հայերեն

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ