Մի խումբ ակտիվիստներ փակել են Ամուլսարի ոսկու հանք տանող ճանապարհը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդևազ գյուղի և Ջերմուկ քաղաքի մի խումբ ակտիվիստներ շարունակում են փակ պահել Ամուլսարի ոսկու հանք տանող ճանապարհը՝ այդ կերպ ներկայացնելով իրենց բողոքն ընդդեմ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նրանք պահանջում են դադարեցնել ծրագրի իրականացումը՝ հրաժարվելով ցանկացած տեսակի ապահովագրությունից:

Նրանք պատկան մարմիններին կոչ են անում ուշադրություն դարձնել զբոսաշրջության զարգացմանը, ներդրումներ ուղղորդել այս ոլորտ, քանի որ Ջերմուկում առկա հնարավորությունները բավարար են աշխատատեղերի հարցն ամբողջությամբ լուծելու համար՝ առանց հանքարդյունաբերության զարգացման:

Հայերեն English Русский