Քաղաքականություն

ԵԽԽՎ համազեկուցողները գալիս են Հայաստան

1 րոպեի ընթերցում

 ԵԽԽՎ համազեկուցողները գալիս են Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Ջուզեպե Գալատին (Իտալիա) և Յուլիա Լովոչկինան (Ուկրաինա) մայիսի 23-25-ը կայցելեն Հայաստան՝ դիտարկելու Հայաստանի պարտավորությունների ու հանձնառությունների կատարման ընթացքը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԽԽՎ-ից:

Քննարկումները հիմնականում կենտրոնանալու են վերջին քաղաքական զարգացումների, նոր կառավարության առաջնահերթությունների և բարեփոխումների վրա:

Երևանում Գալատին և Լովոչկինան հանդիպումներ կունենան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանի, արտաքին գործերի, արդարադատության ու պաշտպանության նախարարների հետ:

Նախատեսված են նաև քննարկումներ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության, դատական իշխանության ներկայացուցիչների, մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաև դիվանագետների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում