Հասարակական

Արմավիրում սննդից թունավորված քաղաքացիները շարունակում են բուժումը հիվանդանոցներում

2 րոպեի ընթերցում

 Արմավիրում սննդից թունավորված քաղաքացիները շարունակում են բուժումը հիվանդանոցներում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի և Մեծամորի հիվանդանոցներում շարունակում է բուժում ստանալ մայիսի 17-ին սննդային թունավորմամբ հիվանդանոցներ տեղափոխված 25 մարդ: «Արմենպրես»-ին Արմավիրի բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ իրենց մոտ շարունակում է բուժում ստանալ 9 հիվանդ: Նրանց վիճակը բավարար է:

Մեծամորի բուժկենտրոնից էլ հաղորդեցին, որ իրենց մոտ բուժօգնություն է ստանում 16 հիվանդ: «Նրանց վիճակը բավարար է: Հիվանդներից մի քանիսն այսօր դուրս կգրվեն»,-տեղեկացրին բուժկենտրոնից:

Արմավիրի մարզում արձանագրված զանգվածային թունավորումների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Նշանակվել են դատաբժշկական եւ դատասննդային փորձաքննություններ՝ թունավորման պատճառը պարզելու համար։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը նշեց, որ փորձաքննությունների եզրակացությունները դեռ չեն ստացել. Հետաքննությունը շարունակվում է:

Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի մոտակայքում գտնվող խաղողագործությամբ զբաղվող «Հայաստանի հողեր» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցները մայիսի 17-ի սննդային թունավորման ախտանիշով դիմել են հիվանդանոցներ։ Հոսպիտալացվածները անհրաժեշտ բուժում են ստանում Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոններում: Արձանագրված զանգվածային թունավորման դեպքից տուժած 90 քաղաքացիներից 80-ը հոսպիտալացվել էին:

Արձանագրվածզանգվածայինթունավորումներիդեպքիառթիվհարուցվելէքրեականգործ:

ՍԱՊԾ-ըկասեցրելէ «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ին խոհարարական արտադրանք մատակարարած Ա/Ձ Ալվինա Մելքոնյանի գործունեությունը, ինչպես նաև առկա ողջ խոհարարական արտադրանքի իրացումը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում