Սպորտ

«Զվարթնոց»-ում ֆուտբոլային տարին սկսված է. օդանավակայանում տեղադրվել են  լավագույն ֆուտբոլիստների մանեկենները

1 րոպեի ընթերցում

«Զվարթնոց»-ում ֆուտբոլային տարին սկսված է. օդանավակայանում տեղադրվել են  լավագույն ֆուտբոլիստների մանեկենները

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի ֆուտբոլային տարի է. մոտ քսան օրից Ռուսաստանում կմեկնարկի Ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունը: Մայիսի 22-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղադրվեցին աշխարհի լավագույն ֆուտբոլիստների մանեկենները, որոնց հետ ցանկացողները կարող են նկարվել մինչև աշխարհի առաջնության ավարտը:

Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից, առաջնության հիմնի հնչյունների ներքո «Զվարթնոցի» ուղևորներն ու հյուրերը ողջունեցին ֆուտբոլիստներին և ֆուտբոլային տարին հայտարարեցին սկսված:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում