Սոչիում Փաշինյանի հանդիպումների ընթացքում քննարկվել է նաև ԼՂ հակամարտության հարցը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում ունեցած հանդիպումների ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել է երկկողմ և բազմակողմ հարաբերությունների հետ առնչվող բոլոր հարցերը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: ՀՀ նախագահի նստավայրում կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հանդիպումների ընթացքում կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումները, ողջ ընթացքն անցել է դրական մթնոլորտում, կառուցողական խոսակցություն է տեղի ունեցել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց նա:

Վարչապետը կարևորեց այն հանգամանքը, որ հանդիպումների ժամանակ շատ արագ արձանագրվել է, որ կա նորմալ աշխատանքային և բարեկամական մթնոլորտ:

Հայերեն English Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ