Քաղաքականություն

ՀՀ նոր կառավարության համար առաջնահերթ խնդիր է արտահերթ ընտրությունների անցկացումը. ՀՀ վարչապետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ նոր կառավարության համար առաջնահերթ խնդիր է արտահերթ ընտրությունների անցկացումը.  ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նոր կառավարության համար շարունակում է առաջնահերթ խնդիր մնալ արտահերթ ընտրությունների անցկացումը: ՀՀ նախագական նստավայրում կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սակայն դա չի նշանակում, որ դա միակ խնդիրն է, որը մենք պետք է լուծենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետը:

Նա հավելեց, որ դրա հետ մեկտեղ կառավարությունն ունի և ունենալու է երկարաժամկետ ծրագիր՝ վստահեցնելով, որ մեկը մյուսին չի խանգարելու: «Ի վերջո, այս կառավարությունը ևս մասնակցություն է ունենալու այդ արտահերթ ընտրություններին: Հարցն այն է, թե ի՞նչ ձևաչափով կմասնակցի»,- ընդգեց Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում