Պետերբուրգի տնտեսական համաժողովը շուրջ 15 հազար մասնակիցների կհավաքի ավելի քան 100 երկրից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՊՄՏՀ) մասնակիցների թվաքանակն այս տարի, ըստ կանխատեսումների, կկազմի մոտավորապես 15 հազար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն ռուսական առաջատար լրատվական գործակալություններին հայտնել Է ՊՄՏՀ-2018-ի նախօրյակին:

«Հետաքրքրությունն առաջվա պես մեծ Է, պաշտոնական պատվիրակություններ են գալու ամբողջ աշխարհի ավելի քան 100 երկրից, մոտավորապես 15 հազար պոտենցիալ մասնակիցներ: Բարձրաստիճան հյուրերից Պետերբուրգում սպասում ենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին: Ֆրանսիան ու Ճապոնիայն այս տարի ստացել են ՊՄՏՀ-ի հյուր երկրի կարգավիճակ:

Պոլտավչենկոյի խոսքով՝ ՊՄՏՀ-2018-ին կժամանեն 70-ից ավելի երկրների խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայից: 2017 թվականին համաժողովը բիզնեսի 14 հազար ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների, պաշտոնատար անձանց, փորձագետների, գիտնականների եւ լրագրողների Էր հավաքել 143 երկրներից: Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը տեղի կունենա մայիսի 24-ից 26-ը:

Հայերեն Русский

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը