Մշակույթ

«Դեդփուլ 2»-ն աշխարհում ավելի քան 300 մլն դոլար Է հավաքել վարձույթի առաջին հանգստյան օրերին

2 րոպեի ընթերցում

«Դեդփուլ 2»-ն աշխարհում ավելի քան 300 մլն դոլար Է հավաքել վարձույթի առաջին հանգստյան օրերին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դեդփուլ 2» նոր կինոկոմիքսն առաջին հանգստյան օրերին ավելի քան 300 մլն դոլար Է հավաքել համաշխարհային վարձույթում, ներառյալ շուրջ 125 միլիոնը՝ ԱՄՆ-ում, որտեղ նա հետ Է մղել «Վրիժառուներ. անվերջության պատերազմը» ֆիլմը, որը դրամամուտքերի ծավալով երեք շաբաթ մնում Էր առաջատարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Fox News-ը:

Այսպիսով, «Դեդփուլ 2»-ը հյուսիսամերիկյան շուկայում առաջին հանգստյան օրերին դրամամուտքերի ծավալով երկրորդ տեղն Է զբաղեցրել պատմության մեջ «16 +» կատեգորիայի ֆիլմի համար:

132,4 մլն դոլարով առաջատարը մնում Է ֆրանշիզայի առաջին ֆիլմը, երրորդ տեղում՝ Սթիվեն Քինգի վեպի հիման վրա նկարահանված «Այն» սարսափ ֆիլմի անցյալ տարվա վերաթողարկումը (123,4 մլն դոլար):

Ռուսաստանում «Դեդփուլ 2»-ն անցած հանգստյան օրերին նույնպես հետ Է մղել «Վրիժառուներին». վարձույթի առաջին չորս օրերին, ըստ նախնական տվյալների, դրամամուտքերը կազմել են 670 միլիոն ռուբլուց մինչեւ 675 մլն ռուբլի: Սակայն կինոկոմիքսի առաջին մասը 2016 թվականին զգալիորեն ավելի շատ՝ 882 մլն ռուբլի հասույթ Էր բերել ռուսական շուկայում: Մինչդեռ նոր «Վրիժառուների» միագումար դրամամուտքերը կազմել են 1,81 մլրդ դոլար, ինչը մեծությամբ երկրորդ արդյունքն Է տվյալների հավաքման բոլոր ժամանակներում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում