Մշակույթ

Վախճանվել Է ամերիկացի դերասանուհի Պատրիցիա Մորիսոնը. NYT

1 րոպեի ընթերցում

Վախճանվել Է ամերիկացի դերասանուհի Պատրիցիա Մորիսոնը. NYT

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 103 տարեկան հասակում վախճանվել Է մյուզիքլի եւ կինոյի ամերիկացի դերասանուհի Պատրիցիա Մորիսոնը: Այդ մասին մայիսի 20-ին հայտնել Է The New York Times թերթը՝ վկայակոչելով դերասանուհու ընտանիքի մերձավորներից մեկին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակության տվյալներով՝ դերասանուհին մայիսի 19-ին մահացել Է բնական պատճառներից: Պատրիցիա Մորիսոնի դեբյուտը կայացել Է Բրոդվեյում 1933 թվականին, իսկ 1938 թվականին դերասանուհին պարտավորագիր Է ստորագրել Paramount Pictures կինոստուդիայի հետ:

Նա լայն ճանաչում Է ստացել «Համբուրիր ինձ, Քեթ» (1948 թ.) բրոդվեյյան մյուզիքլում խաղացած դերից հետո, իսկ կինոհանդիսատեսները Պատրիցիա Մորիսոնին հիշում են «Շեռլոք Հոլմս. սպանության նախերգանք» (1946 թ.) ֆիլմում միսիս Հիլդա Քորթնիի դերով:

Պատրիցիա Մորիսոնը վերջին անգամ Էկրանին հայտնվել Է 1989 թվականին «Ուրախ ընկերակցություն» (1982-1993 թթ.) կատակերգական սերիալի Էպիզոդներից մեկում: Դերասանուհին երբեք ամուսնացած չի եղել եւ ժառանգներ չի թողել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում