ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ«Արմենպրես»-ը ձեզ է ներկայացնում աշխարհի առաջնության պատմական ակնկարկը, հիշեցնում չմոռացվող հերոսների մասին, պատմում նրանց մասին, ովքեր ֆուտբոլը դարձրել են այնպիսին, ինչպիսին մենք գիտենք այն այսօր:
Աշխարհի առաջնության պաստառը
Աշխարհի առաջնությունը նորից կայացավ Հարավային Ամերիկա մայրցամաքում
Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով հաջորդ` 4-րդ, աշխարհի առաջնությունը կայացավ միայն 12 տարի անց` 1950 թվականին: 1942 և 1946 թվականների աշխարհի առաջնությունները չեղարկվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով: Մունդիալ-1950-ը ձգվեց 23 օր և անցկացվեց Բրազիլիայի 6 քաղաքների 6 մարզադաշտերում: Ընդհանուր առմամբ այս առաջնության հանդիսականների քանակը գերազանցեց 1 միլիոնը: Խաղարկված 22 հանդիպումներում խփվեցին 86 գոլեր: Լավագույն ռմբարկու ճանաչվեց Բրազիլիայի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Ադեմիրը` 8 գոլ: Այս առաջնությունն անցկացվեց այլ ձևաչափով` 16 հավաքականներ բաժանեցին չորս խմբի: խմբերի հաղթողները ձևավորում էին եզրափակիչ խումբ և խաղում միմյանց հետ հաղթողին որոշելու համար: Նոր ձևաչափի ընտրության հիմնական պատճառը գումարն էր, քանի որ կազմակերպիչները ահռելի գումար էին ծախսել նոր մարզադաշտեր կառուցելու համար:
Բրազիլիայի 6 քաղաքներից` Կուրիտիբա, Պորտու Ալեգրի, Ռեսիֆի, Ռիո դե Ժանեյրո, Սան Պաուլո, Բելու Հորիզոնտի, միայն Ռիոյի «Մարականա» մարզադաշտում կայացավ 8 խաղ: Մեծ թվով հավաքականներ հրաժարվեցին մասնակցել որոկավորման մրցաշարին: Հիմնականում Երկաթե վարագույրի ներսում ԽՍՀՄ-ը, 1938 թվականի եզրափակչի մասնակից Հունգարիան և 1934 թվականի եզրափակչի մասնակից Չեխոսլովակիան:
Մունդիալի գնդակը
Եզրափակիչ
Ֆուտբոլի աշխարհի 1950 թվականի առաջնության եզրափակիչը համարվում է ֆուտբոլի պատմության ամենադրամատիկ խաղը և առավել հայտնի է «Մարականասո» անունով: Եզրափակիչը գրանցվել է «Գինես»-ի ռեկորդների գրքում (հանդիպման հետևել են ռեկորդային` 199,854 հանդիսական): Ռեկորդը մինչ օրս գերազանցված չէ: Այս եզրափակչի ֆավորիտը միանշանակ համարվում էր Բրազիլիայի ֆուտբոլի ազգային թիմը: Եզրափակչի անհավանական խաղում հաղթանակ տոնեց Ուրուգվայի հավաքականը` գերազանցելով Բրազիլիայի ազգային ընտրանուն 2:1 հաշվով: Արդյունքի վրա որոշիչ դեր ունեցավ Ուրուգվայի ազգային թիմի ավագ Օբդուլիո Վարելան, ով ի հակադրություն մարզչի` պաշտպանողական ֆուտբոլ խաղալու պահանջին, թիմակիցներին հանդերձարանում ասաց հետևյալը. «Տղաներ, անհաջողակները ֆուտբոլ չեն խաղում: Ժամանակն է հաղթելու»: Ուրուգվաը, ինչպես Իտալիան էր մինչ այդ երկրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն:
«Մարականա» մարզադաշտը
Փաստեր
1942 և 1946 թվականների աշխարհի առաջնությունները չեղարկվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով:
Գերմանիայի և Ճապոնիային արգելեցին մասնակցել է Մունդիալին:
Հնդկաստանի հավաքականը հրաժարվեց մասնակցել ԱԱ-ին, քանի որ ՖԻՖԱ-ն արգելեց ոտաբոբիկ խաղալ:
1950 թվականի Մունդիալից առաջ «Տորինո» ֆուտբոլայի ակումբի ֆուտբոլիստները ավիավթարի ենթարկվեցին, ինչի պատճառով Իտալիան Բրազիլիայի առաջնությանը մեկնեց նավով:
Համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ մնաց նաև Ուրուգվայի ազգային թիմի կազմում հաղթանակ գոլի հեղինակ Ալիսիդեո Գիջջայի հետևյալ խոսքերը «Միայն երեք մարդ կարողացավ լռեցնել «Մարականան», Ֆրենկ Սինատրան, Հռոմի Պապը և ես»:
Կազմեց` Վարվառա Հայրապետյանը
«Մունդիալ-1930»
«Մունդիալ-1934»
«Մունդիալ-1938»