Տարածաշրջանային

ԵԽԽՎ-ն Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալի գործով պատժամիջոցներ է կիրառել 4 պատգամավորի նկատմամբ

3 րոպեի ընթերցում

ԵԽԽՎ-ն Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալի գործով պատժամիջոցներ է կիրառել 4 պատգամավորի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի անկախ հանձնաժողովը, որը հետաքննություն էր իրականացնում Ադրբեջանի կոռուպցիոն գործունեության վերաբերյալ, որոշում է կայացրել խիստ պատժամիջոցներ կիրառել չորս պատգամավորների, այդ թվում և ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի նկատմամբ. նրանք զրկվել են ձայնի իրավունքից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները:

Սեիդովից բացի, պատժամիջոցներ են կիրառվել նաև ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտի (Իսպանիա), Ուկրաինայի հարցով նախկին զեկուցող Ժորդի Շուկլայի (Իսպանիա) և Սեզար Պրեդայի (Ռումինիա) դեմ: Այս մասին որոշումն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ԵԽԽՎ-ում Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Արիևը:

«ԵԽԽՎ հանձնաժողովը ճանաչել է, որ Պեդրո Ագրամունտը և Ժորդի Շուկլան մեղավոր են վարքագծի կանոնները լրջագույնս խախտելու մեջ՝ Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն սկանդալի առնչությամբ»,- հայտնել է Արիևը: Նա տեղեկացրել է նաև, որ նշված պատգամավորները կորցրել են ԵԽԽՎ անդամի գրեթե բոլոր իրավունքները՝ բացառությամբ քվեարկելուց և բանաձևեր ներկայացնելուց:

ԵԽԽՎ-ում Ուկրաինայի պատվիրակության անդամ Ալեքսեյ Գոնչարենկոն հայտնել է, որ պատժամիջոցները Ագրամունտի դեմ կգործեն 10, իսկ մյուս երեք պատգամավորների դեմ՝ 2-ական տարով:

Ակնկալվում է, որ ԵԽԽՎ-ն հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ:

Եվրոպայի խորհուրդը 2017 թվականից սկսել է հետաքննություն՝ կապված Ադրբեջանի մասնակցությամբ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում կաշառակերության սկանդալային դեպքի հետ: ԵԽԽՎ մի խումբ պաշտոնյաներ մեղադրվում են կաշառքի դիմաց Ադրբեջանի օգտին որոշումներ կայացնելու մեջ:

Մասնավորապես, կան կասկածներ, որ Ադրբեջանը 2013 թվականին մեծապես ազդել է ԵԽԽՎ որոշման վրա. այդ ժամանակ կառույցը քվեարկության արդյունքում մերժել էր գերմանացի պատգամավոր Քրիստոֆ Շտրասերի կողմից ներկայացված զեկույցը, որը վերաբերում էր Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումներին ու կոչ էր անում այդ երկրի իշխանություններին ազատ արձակել քաղբանտարկյալներին: Համաձայն շրջանառվող լուրերի՝ ԵԽԽՎ անդամներից մեկին՝ Լուկա Վոլոնտեին վճարվել է ավելի քան 2.5 մլն ԱՄՆ դոլար, որպեսզի զեկույցը չընդունվի:Ադրբեջանը հերքել է ներկայացված բոլոր մեղադրանքները:

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Իրավունք

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Իրավունք

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

ԱՄՆ-ն պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանն ու պաշտպանությանը․ Ֆրենկ Փալոն

Քաղաքականություն

ԱՄՆ-ն պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանն ու պաշտպանությանը․ Ֆրենկ Փալոն

Սարգիս Գալստյանը ստացել է «Սարխան» ծածկանունը և լրտեսություն կատարել Ադրբեջանի համար. ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Ադրբեջան

Սարգիս Գալստյանը ստացել է «Սարխան» ծածկանունը և լրտեսություն կատարել Ադրբեջանի համար. ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում