Տարածաշրջանային

Իրանը եւ «եվրաեռյակը» պայմանավորվեցին պահպանել միջուկային գործարքը. Զարիֆ

1 րոպեի ընթերցում

Իրանը եւ «եվրաեռյակը» պայմանավորվեցին պահպանել միջուկային գործարքը. Զարիֆ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի եւ «եվրաեռյակի» (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) արտաքին գործերի նախարարները քաղաքական համաձայնության են հասել միջուկային գործարքը պահպանելու շուրջ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հայտարարել Է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ ամփոփելով մայիսի 15-ին Բրյուսելում կայացած բանակցությունների արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք գործարկեցինք գործընթացը: Մենք քաղաքական համաձայնության հասանք Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պահպանմանն ուղղված հետագա քայլերի շուրջ: Շատ բան կախված կլինի այն բանից, թե ինչ կարվի առաջկա շաբաթների ընթացքում: Մենք պետք Է անհրաժեշտ երաշխիքներ ստանանք, եւ դրանից կախված կլինի՝ որոքան արագ մենք կարողանանք առաջ շարժվել»,- ասել Է նա:

Իրանական դիվանագիտության ղեկավարը նաեւ գոհունակություն Է հայտնել եվրոպացի գործընկերների հետ հանդիպման կառուցողական բնույթի կապակցությամբ: Նրա կարծիքով՝ միջուկային գործարքի պահպանմանն ուղղված կոնկրետ միջոցառումների շուրջ պայմանավորվածությունը կարող Է ձեռք բերվել «առաջիկա շաբաթների ընթացքում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում