Արա Բաբլոյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մայիսի 15-ին ընդունել է Շվեդիայի խորհրդարանի (Ռիկսդագ) փոխխոսնակ Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Արա Բաբլոյանը կարեւորել է Շվեդիայի հետ բազմաշերտ եւ փոխշահավետ համագործակցությունը, միջխորհրդարանական շփումների ակտիվացումը, ինչին նպաստում են նաեւ երկու երկրների օրենսդիր մարմիններում գործող բարեկամական խմբերի համագործակցված աշխատանքն ու խորհրդարանականների փոխայցերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահի գնահատմամբ՝ Շվեդիան իրավամբ համարվում է ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության առումով օրինակելի երկրներից մեկը: Այս համատեքստում Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Շվեդիայի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին եւ վերահաստատել հայկական կողմի՝ կառուցողական երկխոսությունը շարունակելու ու խորացնելու պատրաստակամությունը:

ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը, ներկայացնելով ներքաղաքական զարգացումները, ընդգծել է, որ մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունները Հայաստանում ժողովրդավարության կայացածության վկայությունն են, ինչն այլեւս անշրջելի իրողություն է: «Մեզ համար կարեւորը մեր երկրի անվտանգությունն է եւ ժողովրդի բարօրությունը»,-ասել է խորհրդարանի ղեկավարը:

Անդրադառնալով Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այն նոր էջ է բացում հարաբերությունների պատմության մեջ: Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ Շվեդիայի խորհրդարանը հնարավորինս սեղմ ժամկետում կվավերացնի փաստաթուղթը:

Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ Բյորն Սյոդերը եւս կարեւորել է երկկողմ կապերի ընդլայնումը, միջխորհրդարանական փոխգործակցության ակտիվացումը: Անդրադառնալով ՀՀ ներքաղաքական զարգացումներին՝ Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակը կարծիք է հայտնել, որ Հայաստանում ժողովրդավարության դրսեւորումները նպաստել են երկրի միջազգային վարկանիշի բարձրացմանը: Նա հավաստիացրել է, որ իր երկիրն այսուհետ եւս կսատարի Հայաստանին իր նախաձեռնություններում:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան