Հասարակական

ՃՇՀԱՀ-ում բացվել է Նորարարության և ձեռներեցության աջակցման կենտրոն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում Եվրոպական Միության Erasmus+ ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող «Ճարտարագիտական կրթության ոլորտում ինովացիոն կարողությունների և ձեռնարկատիրական հմտությունների ընդլայնում (InnoCENS)» ծրագրի շրջանակներում բացվեց Նորարարության և ձեռներեցության աջակցման կենտրոնը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՃՇՀԱՀ մամուլի քարտուղար Ժասմեն Վիլյանը:

Կենտրոնի բացմանը ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը, ողջունելով ծրագրի գործընկեր համալսարանների ներկայացուցիչներին Ստոկհոլմից, Վալենսիայից և Բոլոնիայից` կարևորեց համալսարանների միջև համագործակցությունը և հույս հայտնեց, որ այն կլինի շարունակական։

Ծրագրի նպատակն է նպաստել ուսանողների ինովացիոն կարողությունների և ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը: Առանձնակի կարևորվում են ճարտարագետ ուսանողների համար նորարարությունների և ձեռներեցության վերաբերյալ դասընթացների մշակումը, դասավանդման և ուսումնառության գործընթացում ինովացիոն մանկավարժության և կարողությանունների գնահատման ներդնումը, գործընկեր բուհերում ինովացիոն կենտրոնների ստեղծումը՝ ճարտարագետ ուսանողների և աշխատակիցների ինովացիոն գաղափարների առևտրայնացմանն աջակցելու նպատակով:

“Մենք շատ հետաքրքիր թիմ ունենք և այս համագործակցությունը թույլ տվեց մեկս մյուսին ճանանչել, հասկանալ, ինչը լավ նախադրյալ է հետագա նոր ծրագրեր իրականացնելու համար։”, - իր խոսքում նշեց Վալենսիաի պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր «ՀԵՐԻՏԱԳ» ծրագրի ղեկավար Լուիզ Անխել Ռուիզ Ֆերնանդեսը։

Կարևորելով նորարարական մտածելակերպի խթանումը երիտասարդների մոտ, ինչպես նաև ուսումնասիրելով այդ ոլորտում միջազգային փորձը` ծրագրի խնդիրներից է նաև բուհի դասավանդողների վերապատրաստումը նորարարական մանկավարժության ոլորտում:

«Շատ կարևոր է բարձրացնել կրթության, հետազոտության որակը, ինչը ուղղակի ազդեցություն ունի կյանքի որակի վրա։ Այդ նպատակով է, որ մենք հիմնում ենք այս կենտրոնը», - շնորհակալություն հայտնելով համագործակցության համար, ասաց Ստոկհոլմի տեխնոլոգիական թագավորական ինստիտուտի (InnoCENS) ծրագրի համակարգող Հուաան Ֆանը։

Աշխարհում բուհական միջավայրն ինքնին արդեն նպաստավոր էկոմիջավայր է նորարարական գաղափարների առաջացման և դրանց իրականացման համար: Այսօր Հայաստանում ավելի ու ավելի շատ երիտասարդներ են ձգտում ստարտափ ստեղծել։ ՃՇՀԱՀ-ում այս կենտրոնի ստեղծումը ինչ-որ չափով կնպաստի բուհի երիտասարդների նմանատիպ երազանքների իրականացմանը: Կենտրոնը հետագայում ակտիվ գործունեություն կիրականացնի այս ուղղությամբ՝ կազմակերպելով տարբեր բնույթի միջոցառումներ, հանդիպումներ գործարարների հետ, ստարտափերի մրցույթներ, տարբեր տեսակի վերապատրաստման դասընթացներ (ձեռնարկատիրության, հեղինակային իրավունքի վերաբերյալ և այլն):

ԻննոՍԵՆՍ նախագծի կոնսորցիումը ներառում է 19 գործընկեր Շվեդիայից, Իսպանիայից, Ֆինլանդիայից, Հայաստանից, Վրաստանից, Բելառուսից և Ղազախստանից: Նախագիծը համակարգում է Շվեդիայի թագավորական տեխնոլոգիական ինստիտուտը (KTH): ՃՇՀԱՀ-ը հանդիսանում հայաստանյան համակարգող կազմակերպությունը: Նախագծի տևողությունը 3 տարի է: Այն սկսվել է 2016 թվականի դեկտեմբերին՝ ՃՇՀԱՀ-ում կազմակերպված մեկնարկային հանդիպմամբ, և կավարտվի 2019 թվականի դեկտեմբերին:

Հայերեն

Վահագն Թևոսյանը կազատվի Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի պաշտոնից

Երբեմն ունենում ենք այն զգացումը, որ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղություն կառուցել Հայաստանի հետ. Միրզոյանի հարցազրույցը Թուրքիայում գործող ԶԼՄ-ներին

ՄԱԿ-ը Գազայում իրավիճակը համարել է ամենածանրը Իսրայելի հետ պատերազմի մեկնարկից ի վեր

Պատգամավորն աննախադեպ է համարում Ադրբեջանի հետ սահմանին վերջին տարիներին իրականացրած ամրաշինական աշխատանքները

Արմեն Խաչատրյանը ներկայացրեց վերջին տարիներին ռազմական ակադեմիայում իրականացված բարեփոխումները

Արաղչին և Գրոսին «օգտակար» հանդիպում են անցկացրել Թեհրանում

Թեհրանը պատրաստ է աջակցել Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատմանը. Իրանի ԱԳ փոխնախարար

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Պուտինը ՀԱՄԱՍ-ին շնորհակալություն է հայտնել ռուսաստանցի պատանդներին ազատ արձակելու համար

Չինաստանում արհեստական բանականությունը կիրառվում է կաթնամթերքի արտադրության մեջ