Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազայի հատվածում Իսրայելի բանակի ու պաղեստինցիների բախման հետևանքով ավելի քան 5 տասնյակ պաղեստինցու զոհվելու առնչությամբ Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:

Նա հայտնել է, որ որոշումն ընդունվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկելուց հետո՝ ի նշան պաղեստինցիների հետ համերաշխության:

Բոզդաղը Գազայի հատվածում տեղի ունեցածի համար խիստ քննադատություններ է հնչեցրել Միացյալ Նահանգների հասցեին՝ հայտարարելով, թե ԱՄՆ-ն արդեն Իսրայելի հետ «ձեռքը թաթախել է պաղեստինցիների արյան մեջ»: «Այսօրվա կոտորածը ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ աշխատանքն է և երկու երկրներն էլ այդ կոտորածների առաջին պատասխանատուն են»,- հայտարարել է նա: Բոզդաղը նշել է, որ մայիսի 14-ը պատմության մեջ կմտնի որպես «արյունոտ երկուշաբթի»:

Մայիսի 14-ին տեղի է ունեցել Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման արարողությունը: Դեսպանատան բացման փաստը մեծ զայրույթ է առաջացրել պաղեստինցիների շրջանում, ովքեր բողոքի ցույցեր են իրականացրել Գազայի հատվածում: Մայիսի 14-ին իսրայելական կողմը պաղեստինցիների նկատմամբ արցունքաբեր գազ է կիրառել, ինչպես նաև կրակել է նրանց վրա: Դրա հետևանքով մահացել է շուրջ 58 մարդ, վիրավորվել են ավելի քան 2700-ը:

Հայերեն English Русский

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին