Թևան Պողոսյանը կարևոր է համարում կառավարությունը նախկին համակարգի հետ կապ չունեցող երիտասարդներով համալրելը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության կազմին հաղորդվել է նոր շունչ, եկել են երիտասարդներ, ովքեր կապված չեն նախկին համակարգի հետ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի նախագահ Թևան Պողոսյանը:

«Եկել են մարդիկ, ովքեր չունեն այդ նախկին «կապերը»: Ես անձերի թեմայի քննարկման մեջ չեմ ուզում մտնել, բայց պետք է ասեմ, որ անհրաժեշտ է վստահություն, որովհետև մինչև հիմա ինչ ասվել է, արվել է: Վարչապետը հաշվարկել է, գտել է այս փուլի համար հնարավորինս ճիշտ որոշումներ, ընտրել է մարդկանց, ովքեր կյանքի կկոչեն իր տեսլականը»,-ասաց Թևան Պողոսյանը:

Նրա խոսքով, եթե պարզվի, որ մի նախարար կամ տեղակալ չի կարողանում սպասարկել իր առջև դրված փոփոխությունը, ապա բոլորն արդեն սովորել են լինել պահանջատեր։

«Պահանջատեր լինելու մեխանիզմները կան, պետք է դրանց տիրապետել։ Ժամանակն է, որ մենք արդյունքով գնահատենք։ Սպասենք, պահանջատեր լինենք, տեսնենք, թե ինչ արդյունքներ են գրանցվում և հայտնի կոչով՝ դուխով, գնանք առաջ»,- ասաց Պողոսյանը։

Որո՞նք պետք է լինեն նոր ձևավորված կառավարության առաջնահերթությունները: Հարցին ի պատասխան Թևան Պողոսյանը նշեց, որ պետք է լինեն այն անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները, որոնք կապահովեն ընտրական բոլոր ինստիտուտների լիարժեք աշխատանքը:

«Այդ փոփոխությունների համար զգալի աշխատանք է պահանջվում, ինչն էլ ենթադրում է ժամանակ: Այնպես որ այս փուլում արտահերթ ընտրությունների ժամկետների մասին խոսելը անշնորհակալ գործ է: Ես ուրախ կլինեմ, եթե մեր բոլոր քաղաքական ուժերը ձևավորեն քննարկման ֆորմատ, որտեղ ամեն անգամ կոնսենսուսով կորոշեն, որ իրենք բոլորը հավասար, ազնիվ ձևով գիտակցում և հասկանում են կատարվող գործողությունները: Ու ամենակարևորը, դա հանրությանը մատչելի ներկայացվի ու տեղ հասցվի: Նոր կոմունիկացիան, միայն «լայֆը» չէ, որ մտա ինչ-որ բան պատմեցի։ Պետք է վստահ լինել, որ քո խոսքը դարձել է հասկանալի»,-հավելեց Թևան Պողոսյանը:

Հայերեն

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ