Հասարակական

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է աշխատանքային առաջին օրը

1 րոպեի ընթերցում

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է աշխատանքային առաջին օրը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նորանշանակ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ուղիղ եթերում ամփոփել է պաշտոնում իր առաջին աշխատանքային օրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարությունյանը նշել է, որ առաջին օրը բավական լարված է եղել, քննարկվել են տարբեր ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր:

«Քննարկումները ցույց տվեցին, որ անելիքները շատ են և կան բազմաթիվ հարցեր, որոնք պետք է լուծվեն: Ուզում եմ զեկուցել, որ աշխատանքը սկսվել է»,-ասաց նա:

Արայիկ Հարությունյանը առաջնահերթ է համարել Շիրակի պետական համալսարանի ռեկտորի շուրջ ստեղծված իրավիճակը: Նախարարության ուշադրության կենտրոնում են նաև ավարտական, միասնական քննությունները:

«Գործեր կան, ամեն ինչ լավ է լինելու, բոլոր խնդիրները լուծվելու են և մեր կրթական համակարգը օրեցօր բարելավելու է: Դուք դա տեսնելու եք»,-նշել է ԿԳ նախարարը:

Մայիսի 11-ին ՀՀ նախագահի հրամանագրով կրթության և գիտության նախարար է նշանակվել Արայիկ Հարությունյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում