Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության վարչապետը

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության վարչապետը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Պետեր Պալլեգրինին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սլովակիայի վարչապետը մաղթել է վարչապետ Փաշինյանին հաջողություններ նրա պատասխանատու աշխատանքում՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետությանև Հայաստանի քաղաքացիների զարգացման և բարեկեցության:

«Հավատում եմ, որ Ձեր գործունեությունն այդ պաշտոնում կնպաստի ներքաղաքական իրավիճակի խաղաղ զարգացմանը և Ձեր երկրի բարգավաճմանը:

Թույլ տվեք իմ գոհունակությունն արտահայտել Սլովակիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ավանդական բարեկամական՝ բարձր մակարդակի վրա գտնվող հարաբերությունների առնչությամբ։

Համոզված եմ, որ մեր երկրների միջև համագործակցությունը կշարունակի զարգանալ ընդհանուր հետաքրքրության բոլոր ոլորտներում, հատկապես տնտեսության բնագավառում»,-ասված է Սլովակիայի վարչապետի շնորհավորական ուղերձում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում