Պուտինը եւ Փաշինյանը Սոչիում քննարկելու են տարածաշրջանային անվտանգության հրատապ հարցերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին Սոչիում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակում կքննարկեն տարածաշրջանային անվտանգության հրատապ հարցերը:

Այս մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, լրագրողներին հայտարարել Է ՌԴ նախագահի օգնականի պաշտոնակատար Յուրի Ուշակովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Սպասվում Է, որ Սոչիում առաջիկա բանակցությունների ընթացքում կքննարկվեն երկկողմ օրակարգի հանգուցային հարցերը, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության մի քանի հրատապ հարցեր»,-ասել Է նա: Դա, Ուշակովի խոսքով, կլինի երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումը Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո:

Ուշակովը նշել Է, որ «միջազգային ու տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ Ռուսաստանի եւ Հայաստանի դիրքորոշումները մոտ են կամ համընկնում են»: «Երկու երկրների ԱԳ նախարարությունների գծով ինտենսիվ շփումները նպաստում են համակարգմանը արտաքին քաղաքական ոլորտում, այդ թվում՝ ՄԱԿ-ի, Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ բազմակողմ այլ կազմակերպությունների շրջանակում»,-հավելել Է նա: Կրեմլի ներկայացուցիչը նաեւ հիշեցրել Է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի երկու այլ համանախագահների՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ միասին «ակտիվ միջնորդական դեր Է խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում»:

Հայերեն English Русский

Ֆլորենցիայում անձրևաջուրը թափանցել է Պալացո Պիտտի, որտեղ Ժամանակակից արվեստի պատկերասրահի որոշ սրահներ փակվել են

Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի բենզալցակայաններում վառելիքի գները անտանելի է անվանել

Օլիմպիադա-2026. Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը հաղթեցին երկրորդ տուրում ևս

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի Ուկրաինա

Քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը

Մինսկի փողոցում կլինեն նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր

Գերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքում

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բրազիլի դեսպանի հետ

Ֆրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացել

Շոտլանդիան շրջակա միջավայրի հետ կապված մտահոգությունների պատճառով դադարեցրել է ԱԲ խոշոր տվյալների կենտրոնների հաստատման ծրագիրը