Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց Արմավիրում կարկտահարության պատճառած վնասներով. տուժել են այգիներ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կողմից առաջին անգամ վարվող կառավարության նիստը բացեց Արմավիրի մարզում կարկտահարության հետևանքների վերաբերյալ տեղեկատվության ստացմամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը զեկուցեց, որ մասնագետներ են ուղարկվել իրավիճակին ծանոթանալու համար: «Օպերատիվ տվյալներով՝ վնասները մեծ ծավալի չեն, բայց կան այգիներ, որոնք վնասներ են կրել»,-ասաց նախարարի պաշտոնակատարը: Նա հավելեց, որ կատարվում է վնասի չափի գնահատում, լրացուցիչ տեղեկատվության դեպքում կհայտնեն:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե վնասի չափը գնահատելուց հետո պրակտիկայում ինչ գործողություններ են կատարում: Հարցին ի պատասխան՝ Իգնատի Առաքելյանն ասաց. «Նախորդ ժամանակաշրջանում հիմնականում կառավարությունը հնարավորություն է ունեցել զիջել ջրի վարձը, հողի հարկը, երբեմն սերմերի գումարը, որևէ պարտավորություն պետության նկատմամբ, ավելին չի տրամադրվել, որքանով գիտեմ»:

«Մենք այդ թեմային կանդրադառնանք անպայման, բայց պետք է այնպես անել, որ աջակցությունը լինի ոչ ֆորմալ, այլ արդյունավետ, որ մարդիկ իսկապես զգան՝ պետությունը լրջագույն ջանք է գործադրում, որ այդ վիճակից իրենք դուրս գան»,-ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչու հնարավոր չի եղել հակակարկտային կայանների միջոցով կանխարգելել կարկուտը, և, ընդհանրապես, գյուղատնտեսական հողերի որքան հատվածն են դրանք ծածկում: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը տեղեկացրեց, որ այդ վայրերը, որոնք կարկտահարվել են, դուրս են եղել հակակարկտային ներազդեցության դաշտից: «Մենք հիմա կարողանում ենք ծածկել (գյուղատնտեսական հողերի) 15 տոկոսը: Պիլոտային ծրագիր էր աշխատում, որի շրջանակում կան որոշ խնդիրներ, որոնք կլուծվեն Ռուսաստանից ժամանող մասնագետների օգնությամբ: Նոր համակարգ է ներդրվում»,-ասաց Տոնոյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ երկու տարվա ընթացքում նախատեսվում է հակակարտային համակարգերով ապահովել 70 տոկոսը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս հարցին կանդրադառնան նոր կառավարության ձևավորումից հետո:

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան