Տարածաշրջանային

Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

1 րոպեի ընթերցում

Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Հեռախոսազրույցում կողմերը քննարկել են Իրանի հետ միջուկային համաձայնագրից հրաժարվելու մասին Միացյալ Նահանգների կայացրած որոշումը՝ շեշտելով, որ դա սխալ քայլ է եղել:

Բացի այդ, Էրդողանն ու Պուտինն անդրադարձել են նաև Սիրիայի զարգացումներին:

Թուրքիայի նախագահը շնորհավորել է Պուտինին ՌԴ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում